«Երիտասարդ բոլշևիկ», խորհրդային շրջանի հնգօրյա թերթ։ Հանդիսացել է Անդրլենկոմերիտմիության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզկոմի օրգան։ Լույս է տեսել 1935-1941 թվականներին, Ստեփանակերտում։ Հոդվածներ է նվիրել գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը, անդրադարձել մարզի արտադրական նվաճումներին, սեփական պնդմամբ, պայքարել է «աշխատավորությանը կոլեկտիվիզմի և սոցիալիստական գիտակցության ոգով դաստիարակելու համար»։

«Երիտասարդ բոլշևիկ»-ը հաջորդել է «Երիտասարդ լենինյան» (1924-1925 թթ., հավելված «Խորհրդային Ղարաբաղ»-ի) և «Լեներիտ» (1928-1931 թթ.) թերթերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589