Երիտասարդների զվարճանքները

«Երիտասարդների զվարճանքները» (ռուս.՝ «Забавы молодых»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Գերասիմովը[1] 1987 թվականին։

Երիտասարդների զվարճանքները
ռուս.՝ Забавы молодых
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Գերասիմով
ԴերակատարներՍտանիսլավ Լյուբշին և Մարինա Զուդինա
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն80 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիզկուլտուրայի ստուգարքն ստանալու համար տեխնիկումի մի խումբ ուսանողներ իրենց համակուրսեցուն (Մարինա Զուդինա) համոզում են այնպես անել, որ ուսուցիչը (Ստանիսլավ Լյուբշին) սիրահարվի իրեն, ինչից հետո հեշտությամբ կհամոզի նրան նշանակել ստուգարքները։

Աղջիկը սկսում է հետամտել ֆիզկուլտուրայի դասախոսին։ Բոլորի համար անսպասելիորեն նա սիրահարվում է ուսանողուհուն։ Ավելին, աղջիկը հասկանում է, որ ինքը անտարբեր չէ ուսուցչի նկատմամբ։ Պատմությունը, որը նախատեսված էր որպես կատակ, դառնում է դրամա իր մասնակիցների համար։

Դերերում խմբագրել

  • Ստանիսլավ ԼյուբշինԱնտոն Միխայլովիչ Գորշկով
  • Մարինա Զուդինա – Սվետլանա Բոբիլյովա
  • Ալեքսեյ ՍերեբրյակովՊան
  • Նինա Ռուսլանովա – Վերա Սեմյոնովնա
  • Նատալյա Նազարովա – Մարյա Գավրիլովնա
  • Վալենտինա Տելիչկինա – Նինա Վասիլևնա
  • Վիկտոր Պավլով – Սվետլանայի հայրը
  • Նիկոլայ Պարֆյոնով – հարևան
  • Վլադիմիր Կաչան – ուսմասվար Մոնաստիրսկի
  • Իրինա Կլիմովա
  • Վյաչեսլավ Նեվիննի – Միլնիկով
  • Եվգենի Գերասիմով – շտապ օգնության բժիշկ
  • Պյոտր Կուլեշով – Վոլոբուև, Սվետլանայի համակուրսեցին
  • Նադեժդա Տիմոխինա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Մերեժկո
  • Ռեժիսոր՝ Եվգենի Գերասիմով
  • Օպերատոր՝ Սերգեյ Օնուֆրիև
  • Նկարիչ՝ Սերգեյ Բոչարով[2]
  • Երաժշտության հեղինակ՝ Գենադի Գլադկով
  • Ձայն՝ Էլդար Շահվերդիևի
  • Մոնտաժող՝ Նատալյա Գորինովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ինեսա Կաշիրսկայա[3]

Քննադատություն խմբագրել

Ռեժիսոր Եվգենի Գերասիմովին հնարավոր չէ մեղադրել երիտասարդ սերնդի հանդեպ կույր սիրո մեջ։ Նրա ֆիլմի վերնագրում անգամ հեգնական նախազգուշացում կա նրանց համար, ովքեր ոգևորված են ութսունականների վերջի երիտասարդության անկաշկանդությամբ[4]։

Լյուբշինը մարմնավորել է ֆիզկուլտուրայի ուսուցչին այնպես, որ կարելի է սիրահարվել նրան։ Սա ֆիլմ է սիրո պատմություն, որտեղ պատկերված են խնդիրներ ու իրողություններ, բայց ոչ ինքնանպատակ։ Լավ սիրո պատմությունը միշտ հետաքրքիր է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել