«Երեք օր մտածելու համար» (լատիշ․՝ Trīs dienas pārdomām), 1980 թվականի խորհրդային հեռուստատեսային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ռոլանդ Կալնինշը Ռիգայի կինոստուդիայում Անդրիս Կոլբերգսի «Քրեական գործ երեք օրվա համար» («Krimināllieta trijām dienām») դետեկտիվ վեպի հիման վրա։

Երեք օր մտածելու համար
Երկիր ԽՍՀՄ
ՀիմքQ85867147?
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոլանդ Կալնինշ
Սցենարի հեղինակԱնդրիս Կոլբերգս
ԴերակատարներՎիտաուտաս Տոմկուս
ՕպերատորՄիքս Զվիրբուլիս
ԵրաժշտությունՅուրիս Կարլսոնս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կենտրոնական հեռուստատեսությունում 1982 թվականի օգոստոսի 12-ին։

Սյուժե խմբագրել

Ռիգայում հարձակվել են ինկասատորների վրա։ Ոստիկանությունը, հարցաքննելով ականատեսներին, արագ դուրս է եկել ենթադրյալ հանցագործների հետքի վրա։ Նրանք են ոմն Դուրշիսը, որը վերջերս է ազատ է արձակվել կալանավայրից, և տաքսու վարորդ Ռիմշան։

Հանցագործության հետաքննությունը գլխավորող գնդապետ Ուլֆը գործընկերների վստահությունը չի կիսում այդ մարդկանց մեղավորության հարցում։ Նա նաև բացահայտում է, որ պետք է հետևել այն վկային, որը ճանաչել է հարձակվող Դուրշիսին։ Պարզվել է, որ վկան նախաքննությունն տարել է կեղծ հետքով։

Տաքսիստի դիակի հայտնաբերումից հետո կասկածյալը դառնում է երիտասարդ Հուգո Լանգերմանիսը՝ Ռիմշայի կնոջ սիրեկանը։

Շուտով գնդապետ Ուլֆը վերականգնում է հանցագործության պատկերը։

Հուգոյի հայրը, որը վալյուտայի սպեկուլյանտ է, որդուն կտակել է իր հանցակից Կոզինդից բռնագանձել մեծ պարտք, իսկ նա, չունենալով գումարը տալու հնարավորություն, հնարել է ինկասատորների վրա հարձակման խորամանկ պլան։

Ինկասատորների կողմից գումարը տեղափոխելու համար բանկը տաքսոպարկից ավտոմեքենա է վարձակալել։ Կոզինդն սպանել է տաքսիստ Ռիմշային՝ իր հարևանին, իսկ հետո, հագնելով Ռիմշայի բաճկոնը և գլխարկը և արհեստական «բեղ» կպցնելով (այդպիսով նմանվելով նրան), նստել է նրա մեքենայի ղեկին և երկու ինկասատորների տարել արդյունաբերական խանութի հասույթի հետևից։

Հանցագործությանը մասնակցելու համաձայնություն տված Հուգո Լանգերմանիսը հարվածում է խանութի առևտրային սրահում ինկասատորի գլխին և տիրանում ինկասացիոն պայուսակներին, որից հետո Կոզինդը սպանում է մեքենայում մնացած ինկասատորին։

Կոզինդը չի ուզում Հուգոյին տալ նրան հասանելիք գումարը և ի վերջո սպանում է նրան։ Այժմ, ինչպես նա է կարծում, որպեսզի վերջնականապես ծածկի հետքերը, նրան մնում է գտնել ծեր Լինգերմանիսի՝ որդուն ուղղված նամակը, քանի որ նամակից պարզ է, թե ով է նա։

Դերերում խմբագրել

  • Վիտաուտաս Տոմկուս – Կոնրադ Ուլֆ, ոստիկանության գնդապետ
  • Ագրիս Ռոզենբախ – Յուրիս Գարանչ, ոստիկանության կապիտան
  • Հարի Սպանովսկիս – Ալվիս Գրաուդ, ոստիկանության լեյտենանտ (լուսագրերում՝ Հարի Սպանովսկի)
  • Նինա Ստարովոյտենկո – Նելլի Ռիմշա
  • Վերա Շնեյդերե – Մարտա, Նելլիի հարևանուհին
  • Ալեքսեյ ՄիխայլովՅան Յանովիչ Գոլուբովսկի, վկա
  • Եվգենի Իվանիչև – Անտոն Կոզինդ, Մարթայի երկրորդ ամուսինը, բեռնատարի վարորդ
  • Ուլդիս Դումպիս – Էռնաս Դուրշիս
  • Էդգարս Լիեպինշ – ժամագործ, ժամացույցների արհեստանոցի վարիչ, որտեղ աշխատում է Դուրշիսը
  • Էդուարդս Պավուլս – Դուրշիսի հարևանը կոմունալ բնակարանում
  • Արիյս Գեյկինս – հարբեցող
  • Գիրտ Յակովլևս – Էրիկ, ոստիկանության գեներալ-մայոր
  • Արնիս Լիցիտիսուղղաթիռի օդաչու, ոստիկանության կապիտան (նշված չէ լուսագրերում)
  • Գունտիս Սկրաստինշ – Հուգո Ռոբերտի Լինգերմանիս, Նելլիի սիրեկանը
  • Վլադիմիր Ժուկ – ՆԳՆ փոխնախարար
  • Իլզե Պլյավինյա – Իվետա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Սկայլիս, Անդրիս Կոլբերգս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ռոլանդ Կալնինշ
  • Բեմադրող օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
  • Կոմպոզիտոր՝ Յուրիս Կարլսոնս
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրիս Մերկմանիս
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
  • Ռեժիսոր՝ Ռ. Ժուլանովա
  • Օպերատոր՝ Մ. Ռեսնայս
  • Կոստյումների նկարիչ՝ Ի. Կունձին
  • Նկարիչ-գրիմարար՝ Ռ. Պրանդե
  • Մոնտաժող՝ Էրիկա Մեշկովսկա
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Երաժշտական խմբագիր՝ Ն. Զոլոտոնոս
  • Խորհրդատուներ՝ Ա. Վազնիս, Զ. Սկուշկա
  • Տնօրեն՝ Գեորգ Բլումենտալ[2]

Ծանոթագրություններ խմբագրել