Երեք քույր (ֆիլմ, 1984)
«Երեք քույր» (գերմ.՝ Drei Schwestern), ռուս գրող Անտոն Չեխովի համանուն պիեսի էկրանավորումը։ Գերմանական Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ գերմանացի ռեժիսոր Թոմաս Լանգհոֆի կողմից։ Կինոնկարը «Deutscher Fernsehfunk» Արևելագերմանական հեռուստաալիքի պատվերով է նկարահանվել։
Երկիր | Արևելյան Գերմանիա[1] |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1984 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Թոմաս Լանգհոֆ |
Օպերատոր | Jürgen Heimlich? |
Նկարահանումներ խմբագրել
Ֆիլմի դրամատուրգիայով զբաղվել են Մանֆրեդ Մեկկելն ու Եվա Նակեն։ Դեկորացիաներով զբաղվել է Դիթեր Բերգեն։
Թոմաս Լանգհոֆի կողմից «Երեք քույր» պիեսի բեմադրությունը կայացել է 1979 թվականի հունվարի 13-ին՝ Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում[2]։
Ֆիլմը նկարահանվել է ORWO-Color կինոժապավենով։ Պրեմիերան կայացել է 1984 թվականի մարտի 25-ին Deutscher Fernsehfunk հեռուստաալիքի առաջին ծրագրով։
Քննադատություն խմբագրել
Այն ժամանակ, երբ հանդիսատեսը թատրոնում տեսնում է իրադարձությունները բեմի վրա, Լանգհոֆը գիտակցաբար հանդիսատեսին ուղղորդում է դեպի մեծ էկրան, որտեղ մարդկանց ուշուդրությանն է ներկայացնում տարածական լանդշաֆտը, զանազան դետալները։ - Neue Zeit[3]
|
«Երեք քույր» ֆիլմը բարձր էսթետիկ արժեք ունեցող ֆիլմ է, միևնույն ժամանակ նաև մեծ արտադրության ապրանք։ Թատրոնի և հեռուստատեսության գեղարվեստական ամուսնությունը իր պտուղները բերեց։ - Neues Deutschland[4]
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Berliner Zeitung vom 15. Januar 1979, S. 2
- ↑ Mimosa Küntzel in der Neuen Zeit vom 24. März 1984, S. 4.
- ↑ Peter Hoff im Neuen Deutschland vom 29. März 1984, S. 4.
Արտաքին հղումներ խմբագրել
- Drei Schwestern im Onlinelexikon des Fernsehens der DDR