Երեք կայսրերի տարեթիվ կամ Երեք կայզերների տարեթիվ, (գերմ.՝ Dreikaiserjahr) վերաբերվում է 1888 թվականին Գերմանական կայսրությունում[1][2][3][4]։ Տարին նշանավոր էր, քանի որ մահացան Գերմանիայի երկու կայսրեր կամ կայզերներ` բերելով երեք միապետերի փոփոխության մեկ տարում[1]։ Տարվա ընթացքում Գերմանիան կառավարեցին երեք տարբեր կայսրեր` Վիլհելմ I-ը, Ֆրիդրիխ III-ը և Վիլհելմ II-ը։ Մնեմոնիկdrei Achten, drei Kaiser” (Հայերենով` «երեք ութեր, երեք կայսրեր») բառակապակցությունը մինչև այսօր գործածվում է Գերմանիայում երեխաների և դեռահասների կողմից Գերմանիայի պատմության այս փուլը ուսումնասիրելիս[5]։

Կայզեր Վիլհելմ I, կառավարել է 1871 թվականի հունվարի 18-ից 1888 թվականի մարտի 9-ը:
Կայզեր Ֆրիդրիխ III, կառավարել է ընդամենը 99 օր (1888 թվականի մարտի 9-ից հունիսի 15-ը):
Կայզեր Վիլհելմ II, կառավարել է 1888 թվականի հունիսի 15-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 9-ը:

Իրավիճակ խմբագրել

Վիլհելմ I-ը եղել է Պրուսիայի թագավոր մինչև Գերմանական կայսրության ձևավորումը հիմնականում Բիսմարկի ջանքերով։ Որպես ամենախոշոր գերմանական պետության միապետ, որը միավորման հիմնական դերն ունեցավ, կայսր Վիլհելմ I-ը կառավարեց Գերմանական կայսրությունում Գերմանիայի միավորումից սկսած 1871 թվականի հունվարի 18-ից։ Նա ապրեց 91 տարի և կառավարեց Պրուսիայում 27 տարի, իսկ միավորված Գերմանիայում` 17 տարի։ Նրա որդի թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմը մասնակցել ռազմական գործողություններին Գերմանիայի միավորման պատերազմներում իր հոր ղեկավարությամբ[6]։ Ֆրիդրիխը եղել է շտաբի և բանակների հրամանատարը Երկրորդ Շլեզվիգյան պատերազմում, Ավստրո-պրուսական պատերազմում և Ֆրանս-պրուսական պատերազմում[1]։ Ֆրիդրիխը նոր էր դարձլ 56 տարեկան մինչև 1888 թվականը։ Ֆրիդրիխը ուներ նաև մեծ թվով երեխաներ այդ ժամանակ և նրա ժառանգորդի անունը Վիլհելմ էր ի պատիվ նրա պապիկի։ Վիլհելմը դարձել էր 29 տարեկան 1888 թվականի հունվարին։

Արագ փոփոխություն խմբագրել

Կայզեր Վիլհելմ I-ը մահացավ 1888 թվականի մարտի 9-ին երկարատև կառավարումից հետո[4]։ Նրան փոխարինեց նրա որդի Ֆրիդրիխ Վիլհելմը։ Նա դարձավ Ֆրիդրիխ III, երբ ընդունեց գահը։ Բացի իր ռազմական հաջղությունների, Ֆրիդրիխը ուներ լիբերալ հայացքներ և ամուսնացել էր Միացյալ թագավորության լիբերալ արքայադուստր Վիկտորիայի հետ[2]։ Այնուամենայնիվ երբ մահացավ նրա հայրը Ֆրիդրիխը 56 տարեկան էր և արդեն տառապում էր Կոկորդի քաղցկեղով[1]։ Ֆրիդրիխ փորձեց բուժվել, սակայն անհաջող։ Իր հիվանդության և բուժումների պատճառով, Ֆրիդրիխը էր կարողանում խոսել իր կառավարման կարճ ժամանակահատվածում և ստիպված էր շձվել գրավոր։ Չնայած իր հիվանդության, Ֆրիդրիխը շարունակում էր կատարել իր պարտականությունների մի մասը, չնայած դրանք որևէ արդյունք չունեցան Գերմանիայի համար[7]։ Նա մահացավ 1888 թվականի հունիսի 15-ին` կառավարելով ընդամենը 99 օրԼ Ֆրիդրիխի որդի Վիլհելմ II-ին փոխանցվեց գահը, ով այդ ժամանակ 29 տարեկան էր։ Ի տարբերություն իր հորը, Վիլհելմը չուներ որևէ լիբերալ նպատակենր։ Վիլհելմ II-ը դանդաղորեն տարավ Գերմանիան դեպի Առաջին համաշխարհային պատերազմ և կառավարեց մինչև իր գահընկեցությունը և Գերմանական կայսրության փլուզումը 1918 թվականին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pike
  2. 2,0 2,1 Tipton, p. 175.
  3. Nichols, p. 1.
  4. 4,0 4,1 Berghahn, p. 282.
  5. Hein, p. 271.
  6. Kollander, p. 79.
  7. Cecil, p. 110.

Աղբյուրներ խմբագրել

  • Berghahn, Volker (2003). Das Kaiserreich: 1871-1914 (German). Stuttgart: Klett-Cotta.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Cecil, Lamar (1989). Wilhelm II: Prince and Emperor 1859-1900. Chapel Hill: University of North Carolina Press. ISBN 978-0-8078-1828-2.
  • Hein, Arnulf (2006). «"Drei Achten, Drei Kaiser" - 1888. Trauergottesdienste der jüdischen Gemeinde in Leobschütz». Confinium (German). Germany. 1: 271–273. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kollander, Patricia (1995). Frederick III: Germany’s Liberal Emperor. London: Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-29483-9.
  • Nichols, J. (1987). The Year of the Three Kaisers: Bismarck and the German Succession, 1887-88. Chicago: University of Illinois Press. ISBN 978-0-252-01307-2.
  • Pike, John (2008). «Kaiser Wilhelm II». GlobalSecurity.org. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  • Tipton, Frank (2003). A History of Modern Germany Since 1815. London: Continuum International Publishing Group. ISBN 978-0-8264-4910-8.