Երեքօրնիկ պարսկական
Երեքօրնիկ պարսկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Hesperideae |
Ցեղ | Երեկօրնիկ (Hesperis) |
Տեսակ | Երեքօրնիկ պարսկական (H. persica) |
Միջազգային անվանում | |
Hesperis persica |
Երեքօրնիկ պարսկական (լատին․՝ Hesperis persica), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
50-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է, որը ծածկված է խիտ, վերին մասում գեղձավոր մազիկներով։ Տերևները արմատամերձ են,ծաղիկները՝ միմյանցից հեռացած։ Պսակաթերթերն ունեն երկարավուն-բլթակավոր ետծալ, մուգ մորեգույն են, չորացած, դեղնավուն-գորշ։ Ծաղկակոթերը ներքև թեքված են, պատիճները՝ կախված, դժվարությամբ բացվող[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Զովաշեն, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ) և Դարեղեգիսի (Արենի, Արփա, Մարտիրոս, Հերմոն) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևանը, Թալիշը, Հյուսիսային Անատոլիան, Հյուսիսային Իրաքը, Իրանը և Թուրքմենստանը[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 700-1600 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին, ավազոտ հողերում, ֆրիգանոիդներում և տափաստաններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքօրնիկ պարսկական» հոդվածին։ |