«Երգեր» (ռուս.՝ Песни), տաղանդների ռուսական վոկալ հեռուստաշոու՝ ռեալիթիի տարրերով։

Երգեր
Տեսակհեռուստահաղորդում
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
ԱլիքՏՆՏ (հեռուստաընկերություն)
Սկզբնական եթերփետրվարի 10, 2018հունիսի 1, 2019

Հեռուստանախագծի պրեմիերան տեղի է ունեցել «ՏՆՏ» հեռուստաալիքով 2018 թվականի փետրվարի 10-ին։ Շոուի մասնակիցները պայքարում են երաժշտական լեյբլի հետ պայմանագիր կապելու համար, իսկ գլխավոր մրցանակը կազմում է 5 միլիոն ռուբլի։ Որպես պրոդյուսեր հանդես են գալիս Մաքսիմ Ֆադեևը (լեյբլ MALFA) և Տիմատին (լեյբլ Black Star Inc.)։ Նոր թողարկումները (քաստինգներ, ընտրությունները և հաշվետու համերգները) եթեր են հեռարձակվում շաբաթ օրերին (երբեմն կիրակի) ժամը 21։00-ին։

Առաջին եթերաշրջանի հաղթողը և 5 միլիոն ռուբլու սեփականատերը դարձավ Terry-ն։ Կրիստինա Կոշելևան և ԽԱԲԻԲ-ը պայմանագիր են կնքել ՄԱԼՖԱ լեյբլի հետ, իսկ Terry, DanyMuse և Наzима մասնակիցները՝ Black Star Inc. լեյբլի հետ։

Ժյուրիի անդամներ խմբագրել

Մշտական խմբագրել

Փոփոխական խմբագրել

«Քաստինգի» փուլ խմբագրել

Եթերաշրջաններ խմբագրել

  •      Տիմատիի թիյմ
  •      Ֆադեևի թիմ
  •      Վասիլի Բաստա
Եթերաշրջան Մեկնարկի

ամսաթիվ

Ավարտի ամսաթիվ Հաղթող 2-րդ հորիզոնական 3-րդ հորիզոնական 4-րդ հորիզոնական Հաղթողի խորհրդատու Հաղորդավար Խորհրդատուներ
1 2018 թվականի փետրվարի 10 2018 թվականի հունիսի 2 Օլեգ Տերնովոյ Մաքսիմ Անիսիմով Կրիստինա Կոշելևա Նազիմա Ջանիբեկովա Տիմատի Պավել Վոլյա Տիմատի Մաքսիմ Ֆադեև
2 2019 փետրվարի 9 2019 թվականի հունիսի 1 Վյաչեսլավ Իսակով Տրիտիա Արտյոմ Ամչիսլավսկի Քվեարկման Մակարդակ Բաստա

Ձևաչափ և կանոններ խմբագրել

Հիմնական կանոնակարգ խմբագրել

2018 թվականից սկսած գործում են հետևյալ կանոնները.

  • Շոուն բաղկացած է 5 փուլից՝ «Քաստինգ», «Ընտրություն», «Ռեալիթի», «Համերգներ», «Եզրափակիչ»
  • Հաղթող է դառնում այն մասնակիցը, ով նախագծի «Եզրափակչում» հավաքում է հեռուստադիտողի ամենաշատ ձայները։ Շոուի պրոդյուսերները անձամբ որոշում են, թե ով կկապի պայմանագիր իրենց երաժշտական լեյբլների հետ[1]։

Ծրագրի ընթացք խմբագրել

  • Մրցողներին գնահատում են ժյուրիի 3 անդամ, որոնցից 2-ը հիմնական մասնակից են, իսկ 1-ը փոփոխվող ժյուրիի անդամ է։
  • Ժյուրիի բոլոր անդամներն ունեն մասնագիտական փորձ և իրենց գործունեությունը հեռուստատեսության ոլորտում և երաժշտական արդյունաբերությունում են ծավալում։
  • «Քաստինգները» և «Համերգները» ժյուրիի անդամների հետ համատեղ գնահատում են հեռուստադիտողները։
  • «Ընտրությունները» գնահատում են միայն ժյուրիի անդամները։
  • «Եզրափակչում» մասնակիցների օգտին քվեարկում է միայն հեռուստադիտողը։
  • Հեռուստադիտողը կարող է քվեարկել մասնակիցների օգտին անվճար, հեռախոսային ТНТ-CLUB հավելվածի օգնությամբ։
  • Որպեսզի մասնակիցն անցնի «Քաստինգի» փուլից «Ընտրության»  փուլ՝ անհրաժեշտ է հանդես գալ վոկալ կատարմամբ, դուր գալ ժյուրիի 3 անդամից գոնե մեկին, և լսել նրանից հաջորդ փուլ անցնելու մասին խոսքը։
  • Եթե ժյուրիի բոլոր անդամները դեմ են քվեարկում մասնակցի հաջորդ փուլ անցնելուն, ուրեմն նրա օգտին մի շաբաթվա ընթացքում կարող են քվեարկել հեռուստադիտողները ТНТ-CLUB-ի օգնությամբ։
  • «Ընտրության» փուլում պրոդյուսերներից յուրաքանչյուրն իր թիմ է ներգրավում 10 մասնակցի[2]։
  • «Ընտրության» փուլից հետո սկսվում է ամենօրյա «Ռեալիթին», երբ հեռուստադիտողը կարող է տեսնել, թե ինչպես են մասնակիցները պատրաստվում յուրաքանչյուր «Համերգին»։
  • Յուրաքանչյուր «Համերգից» հետո ТНТ-CLUB հեռախոսային հավելվածով սկսվում է անվճար քվեարկությունը շոուի մասնակիցների օգտին։ Ամենաշատ ձայներ ստացած մասնակիցները ավտոմատ կերպով շարունակում են իրենց մասնակցությունը շոուին, իսկ ամենաքիչ ձայներ հավաքած մասնակիցները դառնում են շոուն լքող թեկնածուներ։
  • Յուրաքանչյուր «Համերգի» եզրափակչում ժյուրիի անդամները պիտի որոշեն, թե ով է մնում և ով է լքում նախագիծը։
  • Ամենավերջին «Համերգի» փուլից հետո ТНТ-CLUB հավելվածում սկսվում է հանդիսատեսի քվեարկություն, որը և կորոշի նախագծի հաղթողին։
  • «Եզրափակչում» կհայտարարվի նախագծի հաղթողի անունը, իսկ պրոդյուսերները, եթե ցանկանում են, կասեն իրենց լեյբլների նոր անդամների անունները, ընտրված շոուի մասնակիցներից։

Լսումեր խմբագրել

Տեղը երաժշտական թոփերում խմբագրել

26.05.18-ին «Песни»-ի մասնակիցների երգերը զբաղեցնում են 11 հորիզոնական՝ հնարավոր 30-ից՝ iTunes-ում, Google Play Music-ում, և Apple Music-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել