«Երբ երգում են սոխակները» (ռուս.՝ «Когда поют соловьи»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Բրյունչուգինը[1]։

Երբ երգում են սոխակները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲրունչուգին, Եվգենի Վասիլևիչ

Սյուժե խմբագրել

«Տրուդ» կոլտնտեսությունում նրա նախագահ Զավիրյուխան ստեղծում է բոլոր պայմանները կթվորուհի Կատյա Կվիտկոյի աշխատանքի համար, նրա նպատակն է սոցիալական մրցումներում Կատյային ցույց տալ որպես ռեկորդակիր, փառքի արժանացնել նրան և միևնույն ժամանակ ինքն էլ հայտնի դառնալ։ Հաշվետվությունը չփչացնելու համար ամենավատ կովերը Զավիրյուխան տալիս է Մարիան Կուդելին՝ լավագույն կթվորուհուն, որն անընդհատ քննադատում է կոլտնտեսությունը ղեկավարելու նրա մեթոդները։ Կատյան, որը գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում, դառնում է ամբարտավան և սկսում է չնկատել իրեն սիրահարված Վասիլիին, ում հետ նա հարաբերություններ ուներ նախկինում։ Հեշտությամբ լավ կովերից ռեկորդային քանակի կաթ ստանալով՝ Կատյան ավելի շատ ուշադրություն է դարձնում հանդիսավոր աղմուկին, և նրա անուշադրության պատճառով սատկում է ռեկորդակիր կով Կախարդուհին։ Կատյան մթերած կաթի քանակով զբաղեցնում է միայն հինգերորդ տեղը։ Մարյանան, խնամելով իր թվացյալ անարժեք կովերին, առավոտից երեկո աշխատելով ֆերմայում, շուտով անցնում է առաջին տեղը՝ միաժամանակ օգնելով Կատյային՝ վերականգնել հարաբերությունները Վասիլիի հետ։

Դերերում խմբագրել

Սցենարի հեղինակը՝ Լիդիա Կոմպանեցը, հանդես է եկել անասնաբույծների ժողովին եկած կոլտնտեսուհու էպիզոդիկ դերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Вовк П. — «Коли співають солов'ї» (Фільм) // Радянська Україна, 1957, 24 квітня.
  • Лазарєв Ю. — В полоні схеми (Фільм «Коли співають солов'ї») // Радянська культура, 1957, 19 травня.
  • Глинський І. — Герой сценарію — колгоспна молодь («Коли співають солов'ї» — фільм) // Вінницька правда, 1957, 26 березня.

Աղբյուրներ խմբագրել

  • Когда поют соловьи // Советские художественные фильмы։ 1958—1963 / ВГФК, Москва. — М.։ Искусство, 1968. — стр. 635