Երան Գրիգորի Կույումջյան (Գույումջյան) (), լրագրող, հրապարակախոս, խմբագիր։

Երան Կույումջյան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բեյրութի հայ կաթոլիկների «Սբ Ընտանիք» (այժմ՝ Սուրբ Հռիփսիմյանց) և 1960–1964 թվականներին Հայկական բարեգործական ընդհանուր միության Դարուհի Հակոբյան վարժարաններում։

1966 թվական ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի մաթեմատիկայի և Լոնդոնի համալսարանի փիլիսոփայության (1971 թվական) ֆակուլտետները։ 1966 թվականից ապրում է Նիկոզիայում (Կիպրոս

1997–2003 թվականներին՝ «Փարոս», 2003–2011 թվականներին՝ «Ազատ ձայն» ամսաթերթերի գլխավոր խմբագիր, 2011 թվականից` «Ազատ խօսք» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր-խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։