Երակայնաձկներ (լատին․՝ Misgurnus), երկայնաձկների ընտանիքի սեռ։ Մանր ձկներ են, երկարությունը՝ 15—18 սմ, երբեմն՝ մինչև 30 սմ, բերանի շուրջ ունեն 10 բեղիկներ։ Լողափամփուշտը գտնվում է ոսկրային պատիճում։ Ջրում թթվածնի անբավարարության դեպքում երկայնաձկներն օդը կլանում և բաց են թողնում աղիքի ետին հատվածի միջոցով, որն ունի նուրբ պատեր և կատարում է շնչառական ֆունկցիա։ Ապրում են Եվրոպայի, Հարավային և Արևելյան Ասիայի ջրավազաններում։ Սնվում են հատակային մանր կենդանիներով։ Ձվադրում են ապրիլ-մայիս ամիսներին։ Փոքր չափերի պատճառով արդյունագործական նշանակություն չունեն, սակայն, հարմար օբյեկտ են լաբորատոր հետազոտությունների համար։

Երկայնաձուկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 599
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երակայնաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երակայնաձկներ» հոդվածին։