ԵրԱԶ-762
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԵրԱԶ-762 (ռուս.՝ ЕрАЗ-762), խորհրդային շրջիկ ավտոֆուրգոն, որն արտադրվել է 1967 թվականից մինչև 1996 թվականը, Երևանի ավտոմոբիլային գործարանում` ԳԱԶ-21 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայի հենահարթակի վրա։ Ի սկզբանե նախագծվել է որպես ՌԱՖ-977Կ։
ԵրԱԶ-762 ЕрАЗ-762 | |
---|---|
ԵրԱԶ-762-ը Հայաստանի փոստային նամականիշի վրա | |
Նկարագրություն | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | ԵրԱԶ |
Այլ անվանում(ներ) | РАФ-977К «Латвия» ЛАРЗ-977 «Луганск» |
Արտ. տարիներ | 1967-1996 |
Գործարան(ներ) | Երևան (ԵրԱԶ) |
Թափք և շասսի | |
Դաս | շրջիկ փոքրատոննաժ բեռնատար |
Սեգմենտ | M սեգմենտ |
Թափքի տիպ(եր) | 4-դռն. ֆուրգոն 3-դռն. փիքափ |
Հորինվածք | շարժիչը առջևում, հետևի քարշակ |
Հենահարթակ | ГАЗ-21 «Волга» |
Կապված է | ГАЗ-21 «Волга», РАФ-977 «Латвия» |
Ուժային ագրեգատներ | |
Շարժիչ | 2.7L ЗМЗ-21/21А I4 2.4L ЗМЗ-2401 I4 2.4L ЗМЗ-4021 I4 2.5L УМЗ-4178 I4 |
Փոխհաղորդակ | 3-աստ. մեխանիկական |
Բաքի ծավալ | 37-55 լ |
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր | |
Անիվային բազա | 2700 մմ |
Երկարություն | 5060 մմ |
Լայնություն | 1790 մմ |
Բարձրություն | 2060 մմ |
Կլիրենս | 208 մմ |
Զանգված | 2625 կգ |
Բեռնատարող. | 1000 կգ |
Ժամանակագրություն | |
Նախորդն է | РАФ-977К |
Հաջորդն է | ԵրԱԶ-3730 |
ErAZ-762 Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
ՌԱՖ-977Կ մեկ տոննայանոց ավտոֆուրգոնների առաջին խմբաքանակը թողարկվել է Ռիգայի ավտոբուսային ֆաբրիկայում` 1966 թվականին, ՌԱՖ-977Դ «Լատվիա» միկրոավտոբուսի հիման վրա։ ՌԱՖ-ի արտադրական սահմանափակ հզորությունը այն ժամանակ թույլ չէր տալիս սկսելու սերիական արտադրություն և այդ մոդելը փոխանցեցին Երևանի ավտոմոբիլային գործարանին։ Պատմականորեն 1950-ական թվականներին պատկանող այդ մոդելը, չնայած իր հնաձևությանը, Երևանում թողարկվեց մինչև 1996 թվականը, քանի որ փոքր բեռնատարողությամբ շրջիկ ավտոֆուրգոնները ժողովրդական տնտեսություններում ունեին ծայրահեղ պահանջարկ։
Փաստացի, արտադրման երեսուն տարիների պատմության ընթացքում, գործարանի նշված արտադրանքը արդիականացվել էր աննշան կերպով։ 1966 թվականից մինչև 1979 թվականը, թողարկվել են նշված մոդելի մի քանի մոդիֆիկացիաներ։ Օրինակ, ԵրԱԶ-762-ը թողարկվում էր թափքի հարթ պատերով, ԵրԱԶ-762Ա մոդելն արդեն ուներ թափքի պատերին և բեռնասրահի դռների վրա տեղադրված պատուհաններ։ ԵրԱԶ-762Բ-ն ստացել էր ԳԱԶ-24 «Վոլգա» ավտոմեքենայի ագրեգատներ և դետալներ։
Մինչ մեր օրերը հասել են շատ քիչ թվով ԵրԱԶ ավտոմեքենաների նմուշներ, որոնք հիմնականում ԽՍՀՄ վերջին տարիների թողարկվածներն են։ Բացի այդ, նշված ավտոմեքենաների շահագործման ժամկետը սահմանափակվում էր հինգ տարով։ Դա հիմնականում կապված էր թողարկվող ավտոմեքենաների ոչ բարձր որակի հետ։ Ինչևէ, ԵրԱԶ ավտոմեքենաները հայ իրականության մեջ մնացին այն միակ, առաջին ու վերջին ծիծեռնակները, որից հետո ավտոարդյունաբերությունը Հայաստանում իսկապես դարձավ երազ։
Մոդիֆիկացիաներ խմբագրել
Տեխնիկական բնութագիր խմբագրել
- Երկարությունը - 5060 մմ
- Լայնությունը - 1790 մմ
- Բարձրությունը - 2060 մմ
- Առջևի անվածիրը - 1410 մմ
- Հետին անվածիրը - 1420 մմ
- Բեռնատարողությունը - 1000
- Բենզաբակի տարողությունը - 37-55 լ
- Զանգվածը - 2625 կգ
Գրականություն խմբագրել
- Шугуров Л. М. Автомобили России и СССР. — М.: ИЛБИ, 1994. — Т. 2. — С. 13, 15. — ISBN 5-87483-006-5
Արտաքին հղումներ խմբագրել
- «Автомодельное бюро». ЕрАЗ-762 (ռուս.)