Եվրոպայի հրապարակ (Երևան)

հրապարակ Երևանի Հյուսիսային պողոտայում

Եվրոպայի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում։

Եվրոպայի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան

Պատմություն խմբագրել

Հրապարակը հիմնադրվել է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ[1]։ Հրապարակի ստեղծման առաջարկը Երևանի քաղաքապետարան են ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը[2]։ Առաջարկում նշված է.

  Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ, ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ։ Հաշվի առնելով ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ և օրինակելի համագործակցությունը՝ Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին և դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարևոր վկայություն կհանդիսանա[2]։  

Անվանակոչման որոշումը[3] Երևանի ավագանին կայացրել է 2019 թվականի մարտի 19-ին՝ 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով[1]։

500 մետր երկարությամբ Հյուսիսային պողոտայի շրջանաձև այս հրապարակը կառուցվել է 2001-2007 թվականներին։ Նախագծի վրա աշխատել է ճարտարապետների հեղինակային խումբը՝ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ։ Հրապարակը գտնվում է պողոտայի կենտրոնական հատվածում՝ ցայտաղբյուրների մոտ, շրջապատված բնակելի շենքերով, առևտրի և սպասարկման կենտրոններով։ «Եվրոպայի հրապարակ» անվանումով ցուցանակն ամրացված է սյուներից մեկի վրա[1]։ Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Եվրոպայի հրապարակ՝ Երևանի կենտրոնում
  2. 2,0 2,1 Հյուսիսային պողոտայի մի հատվածը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
  3. «ՀՀ Երևան քաղաքի ավագանի։ ՈՐՈՇՈՒՄ Երևան քաղաքում Եվրոպայի հրապարակ անվանակոչելու մասին» (PDF).
  4. «Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.