Եվրոպական խորհրդարանի նախագահ

պաշտոն

Եվրոպական խորհրդարանի նախագահ, պաշտոնյա, որը վերահսկում է Եվրոպական խորհրդարանի բանավեճերը և գործունեությունը։ Նախագահը նաև ներկայացնում է խորհրդարանն ինչպես Եվրոպական միությանշրջանակներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ԵՄ օրենքների մեծամասնությունը և համագործակցության բյուջեն ուժի մեջ մտնելու համար պահանջվում է նախագահական ստորագրություն։

Եվրոպական խորհրդարանի նախագահ
Եվրախորհրդարանի խորհրդանիշ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Անտոնիո Տայանի
2017 թվականի
հունվարի 17-ից
Գլխավորում էԵվրոպական խորհրդարան
Նշանակվում էԵվրոպական խորհրդարանը
Լիազորության ժամկետ2,5 տարի
Պաշտոնը հայտ է եկել1952 կամ 1958 թվականին[1]
Առաջինը պաշտոնումՊոլ Անրի Սպաակ կամ Ռոբերտ Շուման
ԿայքՊաշտոնական կայքի Հղում

Նախագահն ընտրվում է երկուսուկես տարի ժամկետով։ 1952 թվականից մինչև 2012 թվականը 29 նախագահներ են փոխվել, նրանցից տասներկուսն ընտրվել են 1979 թվականին կայացած Եվրախորհրդարանի առաջին ընտրություններից հետո։ Երկու նախագահներ կանայք են եղել։ Նախագահների մեծ մասը եղել են Եվրամիության հին անդամ երկրների ներկայացուցիչներ։ 2017 թվականի հունվարից Եվրոպական խորհրդարանի նախագահն է Անտոնիո Տայանին։

Նախագահների ցանկ խմբագրել

 
Քանի անգամ են տվյալ պետության ներկայացուցիչները նախագահ դարձել
     Վեց      Հինգ      Երեք      Երկու      Մեկ      Ոչ մի
Պաշտոնավարում Անուն Կուսակցություն Խմբակցություն Երկիր
Ընդհանուր ասամբլեայի նախագահներ (1952-1958)
1952-1954 Պոլ Հենրի Սպաակ Բելգիական սոցիալիստական կուսակցություն (BSP-PSB) Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս (SOC)   Բելգիա
1954[2] Ալչիդե դե Գասպերի Քրիսոնյա-դեմոկրատական կուսակցություն (Իտալիա, DC) Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցություն (CD)   Իտալիա
1954-1956 Ջուզեպպե Պելլա DC CD   Իտալիա
1956-1958 Հանս Ֆուրլեր Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական միություն (CDU) CD   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Խորհրդարանական ասամբելայի նախագահներ (1958-1962)
1958-1960 Ռոբեր Շուման Ժողովրդական հանրապետական շարժում (MRP) CD   Ֆրանսիա
1960-1962 Հանս Ֆուրլեր CDU CD   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Խորհրդարանի նշանակած նախագահներ (1962-1979)
1962-1964 Գաեթանո Մարտինո PLI) Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի (LIB)   Իտալիա
1964-1965 Ժան Դուվիուսարդ RW CD   Բելգիա
1965-1966 Վիկտոր Լեեմանս Քրիստոնյա դեմոկրատներ և Ֆլամանդացիներ (CVP) CD   Բելգիա
1966-1969 Ալեն Պոեր MRP CD   Ֆրանսիա
1969-1971 Մարիո Շելբա DC CD   Իտալիա
1971-1973 Վալտեր Բերենդտ Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցություն (SPD) SOC   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
1973-1975 Կորնելիս Բերկհաուվեր Ազատության և դեմոկրատիայի ժողովրդական կուսակցություն (VVD) LIB   Նիդերլանդներ
1975-1977 Ժորժ Սպենալե SPD SOC   Ֆրանսիա
1977-1979 Էմիլիո Կոլոմբո DC CD   Իտալիա
Ժամկետ Խորհրդարանի կողմից ընտրված նախագանհեր (1979 թվականից սկսած)
1 1979-1982  
Սիմոնա Վեիլ
Ֆրանսիական դեմոկրատական միություն (UDF) Լիբերալ դեմոկրատների և բարեփոխիչների եվրոպական կուսակցություն (ELDR)   Ֆրանսիա
1982-1984  
Փիթ Դանկերտ 
Աշխատանքի կուսակցություն (Նիդերլամդներ, PvdA) Եվրոպական սոցիալիստների կուսակցություն (PES)   Նիդերլանդներ
2 1984-1987  
Պիեռ Պֆլիմլին
Հանրապետության աջակցության կուսակցություն (UDF/RPR) Ովրոպական ժողովրդական կուսակցություն (EPP)   Ֆրանսիա
1987-1989  
Հենրի Փլամբ
Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա CP) Եվրոպական դեմոկրտներ (ED)   Մեծ Բրիտանիա
3 1989-1992  
Էնրիկե Բարոն Կրեսպո
Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցություն (PSOE) PES   Իսպանիա
1992-1994  
Էգոն Կլեպշ
CDU EPP   Գերմանիա
4 1994-1997  Կլաուս Հենչ  SPD PES   Գերմանիա
1997-1999  
Խոսե Մարիա Խիլ Ռոբլես 
PP EPP   Իսպանիա
5 1999-2002  
Նիկոլ Ֆոնտեին 
Ժողովրդական շարժման միություն (UMP) Եվրոպական ժողովրդական կուսակցություն-Եվրոպական դեմոկրատներ (EPP-ED)   Ֆրանսիա
2002-2004  
Փեթ Քոքս
Անկախ ELDR   Իռլանդիա
6 2004-2007  
Ժոզեպ Բորել
PSOE PES   Իսպանիա
2007-2009  
Հանս Գերտ Պյոթերինգ
CDU EPP-ED   Գերմանիա
7 2009-2012  
Երժի Բուզեկ
Քաղաքացիական հարթակ (Լեհաստան, PO) EPP   Լեհաստան
2012-2017  
Մարտին Շուլց
SDP Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս (S&D)   Գերմանիա
2017 թվականից  
Անտոնիո Տայանի
Առաջ, Իտալիա (2013, FI) EPP   Իտալիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1952 թվականին սկսել է աշխատել году начала работу Ассамблея Ածխի և պողպատի եվրոպական միավորում ասաբլեան, 1958 թվականին Ասամբլեան սկսել է կոչվել Խորհրդարանական ժողով
  2. մահացել է 1954 թվականի օգոստոսի 19-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական խորհրդարանի նախագահ» հոդվածին։