Եվրոպական ինտեգրացիա (հասարակական կազմակերպություն)

Եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպություն (անգլ.՝ European Integration NGO), Երևանում գործող հայկական հասարակական կազմակերպություն։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին և ձգտում է նպաստել Հայաստանի հետագա Եվրոպական ինտեգրմանը։

Եվրոպական ինտեգրացիա
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2000
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Գլխավոր քարտուղարՆաիրա Կարապետյան

Պատմություն խմբագրել

Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ն ստեղծվել է 2000 թվականին և պաշտոնապես գրանցվել 2002 թվականի նոյեմբերի 14-ին։ Կազմակերպությունը ղեկավարում է նախագահ Նաիրա Կարապետյանը[1][2]։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են Ընդհանուր ժողովը և գործադիր մարմինը։ Գլխավոր ասամբլեան ընտրում է նախագահին, որը կարող է պաշտոնավարել 5 տարի ժամկետով։

Նպատակներ խմբագրել

Կազմակերպությունը ձգտում է ամրապնդել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը և Հայաստանի հետագա ինտեգրմանը համաեվրոպական պետությունների ընտանիքին։ Կազմակերպությունը նաև ստեղծում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և հետազոտական նախաձեռնություններ, որոնք նպաստում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և եվրոպական արժեքներին, ինչպես նաև բարձրացնում են հանրային իրազեկությունը և լոբբինգ անում Հայաստանի կողմնորոշման համար դեպի Եվրոպա[3]։

Գործունեություն խմբագրել

2007 թվականի օգոստոսին ՀԿ-ն սեմինար է անցկացրել՝ քննարկելով Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ և դաշինքներին միանալու հնարավոր օգուտները[4]։

2013 թվականի մայիսին կազմակերպությունն Արցախում անցկացրել է մի շարք երիտասարդական սեմինարներ՝ կապված Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ[5][6]։

2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանի կառավարության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո, ՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մի դեպքում չպետք է վտանգի ենթարկվի Հայաստանի եվրաինտեգրումը։ Մինչ ՀԿ-ն աջակցում է Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների պահպանմանը, ՀԿ-ն նաև աջակցում է Հայաստանի հայտին՝ ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ միասին[7]։

2017 թվականի մարտին կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ գովաբանելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Կազմակերպությունը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությանը։ ՀԿ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանն արդյունավետորեն իրականացնել նոր համաձայնագիրը[8][9]։

Գործընկերություններ խմբագրել

Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ն համագործակցում է Բրիտանական խորհրդի, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և այլոց հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր ծրագրերը միտված են լինելու քաղհասարակության և նրա դերի ամրապնդմանը. "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահ». armedia.am.
  2. «"ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ" • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am.
  3. «Հարցված երեւանցիների մեծամասնությունը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
  4. «ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ Հայաստանը». Hetq.am.
  5. «"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ն Ստեփանակերտում արցախյան խնդրի զարգացումների վերաբերյալ սեմինար-դասընթացներ է կազմակերպել». armenpress.am.
  6. «ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ». www.asu.am.
  7. «Անկախ».
  8. «"Եվրոպական ինտեգրացիա"-ի կոչը՝ իշխանություններին». A1Plus.
  9. «"Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության հայտարարությունը ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագրի վերաբերյալ». armedia.am.