Եվրատեսիլ 1999 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 1999 երգի մրցույթը (անգլ.՝ Eurovision Song Contest 1999), 44-րդ մրցույթն է Եվրատեսիլի պատմության մեջ, այն անց է կացվել է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում այն բանից հետո, երբ 1998 թ.-ի մրցույթում Իսրայելը ներկայացնող Դանա Ինթերնեշնլը իր Diva երգով հաղթանակ բերեց իր երկրին։
Եվրատեսիլ 1999-ում 163 միավորով հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Շարլոտտա Նիլսոնը իր Take me to your heaven երգով, ինչը Շվեդիային հնարավորություն ընձեռեց որպեսզի դառնա հաջորդ տարվա հյուրընկալող երկիրը։ Երկրորդ հորիզոնականը 146 միավորով զբաղեցրեց Իսլանդիան իսկ եռյակը 140 միավորով եզրափակեց Գերմանիան։
1999 թ.-ի մրցույթին դեբյուտ չեղավ, սակայն հրաժարվեցին մասնակցել 7 երկիր, այդ տարի մրցույթ վերադարձան 5 երկիր։