Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ», առաջին մրցույթն էր Եվրատեսիլի պատմության մեջ։ Տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա), մի փոքրիկ դահլիճում Տեատրո Կուրսաալ անվանումով։

Եվրատեսիլ 1956 երգի մրցույթ
Изображение логотипа
Ամսաթվեր
Եզրափակիչ24 Մայիս 1956
Հյուրընկալություն
Անցկացման վայրՇվեյցարիա Տեատրո Կուրսաալ,
Լուգանո, Շվեյցարիա
Հյուրընկալող հեռուստաալիքՇվեյցարիա RTSI
ՀաղորդավարներLohengrin Filipello?[1] և Fernando Paggi?
Ընդմիջման ելույթLes Joyeux Rossignols &
Les Trois Ménestrels
Գործադիր պրոդյուսերՌոլֆ Լիբերման[1]
ԵրաժշտավարFernando Paggi?
ՌեժիսորFranco Marazzi?[1]
Մասնակցություն
Երկրների քանակ7[1]
ՄասնակիցներRefrain?[1], Voorgoed voorbij[1], De vogels van Holland[1], Messieurs les noyés de la Seine[1], Le Plus Beau Jour De Ma Vie[1], Le Temps Perdu[1], Il Est Là[1], Aprite Le Finestre[1], Amami Se Vuoi[1], Ne Crois Pas[1], Im Wartesaal Zum Großen Glück[1], So Geht Das Jede Nacht[1], Das alte Karussell? և Les Amants De Minuit
ԱռաջնելույթԲելգիա Բելգիա
Գերմանիա Գերմանիա
Իտալիա Իտալիա
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Շվեյցարիա Շվեյցարիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգԱմեն երկիրն ուներ իրեն ժյուրին,
որը գնահատում էր ամեն երգը
1-ից մինչև 10 միավոր
Հաղթական երգՇվեյցարիա «Refrain»
Զրո միավորչկա
Ժամանակագրություն
Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ
eurovision.tv/event/lugano-1956

Առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան իր «Refrain» երգով։

Պատմություն խմբագրել

Հանդիպման ժամանակ Մոնակոյում 1955 թվականին, Եվրոպական հեռարձակողների միության անդամները քննարկել են տարբեր գաղափարներ կազմակերպելու մի համաեվրոպական երգի մրցույթ, ոգեշնչված լինելով իտալական երաժշտական Սան Ռեմո փառատոնից[2]։ Այս հանդիպումից հետո ծնվեց Եվրատեսիլ երգի մրցույթը։ Որոշվեց անցկացնել առաջին մրցույթը հաջորդ տարի Շվեյցարիայի Լուգանո քաղաքում։

Անցկացման վայր խմբագրել

 ##
Լուգանո (Շվեյցարիա)
Հյուրընկալող քաղաքի գտնվելու վայրը Շվեյցարիայում.

Մրցույթի պատմության մեջ առաջին վայրը, որը հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը եղել է Տեատրո Կուրսաալ թատրոնը, որը գտնվում է Շվեյցարական Լուգանո քաղաքում։ Քաղաք որը ծովի մակարդակից գտնվում է 273 մետր բարձրության վրա։ Շվեյցարիայի խոշորագույն քաղաքների մեջ Լուգանոն 9-րդն է։ Բնակչության մեծամասնությունը խոսում է իտալերեն։

Ձևաչափ խմբագրել

Թույլատրվում էր միայն անհատական կատարումներ։ Բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցներին ընտրությունը ազգային հեռուստատեսությամբ։ Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Դանիան բաց թողեցին առաջին մրցույթը այն պատճառով որ ուշ կազմակերպեցին իրենց ազգային ընտրությունը։ Այդ տարի հեռուստատեսությամբ չցուցադրվեց քվեարկության արդյունքները ուղղակի գլխավոր ժյուրի Ռոլֆ Լիբերմանը բեմ բարձրացավ և հայտարարեց հաղթողի անունը իսկ մնացած մասնակիցների արդյունքները մնաց անհայտ, և հետևաբար նրանք զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։

Միակ դեպք էր մրցույթի պատմության մեջ երբ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել է ոչ թե մեկ այլ երկու երգ։ Նաև միակ դեպքն էր երբ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել իր երկրի օգտին։ Բացի այդ Շվեյցարիայի ժուրիին թույլ էր տրվել քվեարկել նաև Լյուքսեմբուրգի պատվիրարկության անունից։

Քվեարկության տարաձայնություններ խմբագրել

Երկու ժյուրիի անդամներ բոլոր մասնակից երկրներից մեկնեցին Լուգանո իրենց ձայնը գաղտնի տալու երգերի համար, չնայած Լյուքսեմբուրգի ժյուրիի անդամները չկարողացան մեկնել Լուգանո։ Քվեարկության համակարգը այս մրցույթում թույլ էր տվել ժյուրիներին քվեարկեր ցանկացած մրցակից երգի օգտին, այդ թվում, սեփական երկրի օգտին։ Բացի այդ ԵՀՄ-ի կողմից Շվեյցարիան ստացավ թույլտվություն քվեարկել Լյուքսեմբուրգի կողմից։ Այս համակարգը երբեք չի կրկնվել։

Մասնակիցներ խմբագրել

Բացի հաղթած երկրի արդյունքից մնացած արդյունքները չեն հայտարարվել։

Սայմոն Բարքլայի "Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի ամբողջական և անկախ ուղեցույց" գրքում որտեղ ներկայացված են բոլոր տարիների քվեարկության արդյունքները, բայց չկա 1956-ինը գրում է որ. «քվեարկության արդյունքները մինչ օրս բացահայտված չեն».

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
01   Նիդեռլանդներ հոլանդերեն Յեթի Փերլ «De vogels van Holland» Հոլանդիայի թռչունները 2
02   Շվեյցարիա գերմաներեն Լիզ Ասսիա «Das Alte Karussell» Հին կարուսելը 2
03   Բելգիա ֆրանսերեն Ֆուդ Լեկլերք «Messieurs Les Noyés De La Seine» Սենայում խեղդված պարոնը 2
04   Գերմանիա գերմաներեն Վալտեր Անդրեաս Շվարց «Im Wartesaal Zum Großen Glück» Երջանկության սպասելիս 2
05   Ֆրանսիա ֆրանսերեն Մաթե Ալտերի «Le Temps Perdu» Կորցրած ժամանակ 2
06   Լյուքսեմբուրգ ֆրանսերեն Միշել Առնո «Ne Crois Pas» Չհավատաս 2
07   Իտալիա իտալերեն Ֆրանկա Ռայմոնդի «Aprite Le Finestre» Բացեք պատուհանը 2
08   Նիդեռլանդներ հոլանդերեն Քորի Բրոքքեն «Voorgoed Voorbij» Շուրջ հավերժ 2
09   Շվեյցարիա գերմաներեն Լիզ Ասսիա «Refrain» Կրկներգ 1
10   Բելգիա ֆրանսերեն Մոնի Մարկ «Le Plus Beau Jour De Ma Vie» Իմ կյանքի ամենա գեղեցիկ օրը 2
11   Գերմանիա գերմաներեն Ֆրեդի Քուին «So Geht Das Jede Nacht» Ահա թե ինչպես է ամեն գիշեր 2
12   Ֆրանսիա ֆրանսերեն Դանի Դոբերսոն «Il Est Là» Նա այստեղ է 2
13   Լյուքսեմբուրգ ֆրանսերեն Միշել Առնո «Les Amants De Minuit» Կեսգիշերի սիրահարները 2
14   Իտալիա իտալերեն Տոնինա Տորիելլի «Amami Se Vuoi» Սիրիր ինձ եթե ուզում ես 2

Միջազգային հեռարձակում խմբագրել

Ազգային հեռարձակողները ուղարկել են իրենց մեկնաբաններին մրցույթի, ապահովելու լուսաբանումը մրցույթի իրենց մայրենի լեզվով։

Երկիր Մեկնաբան Հեռարձակող
  Նիդերլանդներ Պիետ տե Նույլ NTS
  Շվեյցարիա Ջորջես Հարդի TSR
  Բելգիա Ջանին Լամբոթ INR
Նանդ Բերտ NIR
  Գերմանիա Վոլֆ Միթլեր Deutsches Fernsehen
  Ֆրանսիա Միշել Ռեբել RTF
  Լյուքսեմբուրգ Ժակ Նավադիկ Télé-Luxembourg
  Իտալիա Բիյանկա Մարիա Պիչինինո Programma Nazionale

Չմասնակցող երկրներ խմբագրել

Որոշ չմասնակցող երկրներ, նույնպես հեռարձակում էին մրցույթը իրենց համապատասխան հեռուստաընկերությունով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել