Եվրասիայի գետեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրասիայի գետերը պատկանում են չորս օվկիանոսների և ներքին հոսքի ավազաններին։
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող գետերը խմբագրել
Ամենաերկարը Լենան է (4480 կմ.), ամենաջրառատը՝ Օբը։ Դրանք աշխարհի խոշորագույն գետերից են։
Մյուս նշանավոր գետերից են.
- Հյուսիսային Դվինա
- Պեչորա
- Օլենյոկ
- Խատանգա
- Յանա
- Ինդիգիրկա
- Կոլիմա
- Արաքս
Այս բոլոր գետներն ունեն ձնա-անձրևային սնում։ Հորդանում են գարնան վերջին և ամռան սկզբին։ Նրանք ունեն մակարդակի մեծ տատանումներ (մինչև 10 - 12 մ.)։
Խաղաղ օվկիանոսին պատկանող գետերը խմբագրել
Վերջին երեքը սկիզբ են առնում Տիբեթի բարձրավանդակից, ունեն ձնհալքային ու անձրևային սնում, հորդանում են ամռանը։ Ամուրը նույնպես հորդանում է ամռանը, բայց մուսսոնային անձրևներից։
Հուանհե գետի հոսքը կարգավորելու նպատակով կառուցվել են խոշոր ջրամբարներ, բետոնե պատնեշներ։ Հուանհեյից Յանցզի կառուցվել է Չինական Մեծ նավարկելի ջրանցքը։
Յանցզին Եվրասիայի ամենաերկար (6300 կմ.) և ամենաջրառատ գետն է։
Հնդկական օվկիանոսին պատկանող գետերը խմբագրել
Գետերը մեծ մասամբ սնվում են անձրևներից (մուսսոնային), իսկ բարձր լեռներից սկիզբ առնողները՝ նաև սառցադաշտերից և ձնհալքից։ Խոշոր գետերից են.
- Ինդոս
- Գանգես (Բրահմապուտրա վտակով)
- Իրավադի
- Սալուին
- Եփրատը և Տիգրիսը (Պարսից ծոց թափվելուց առաջ կազմում են Շատ-Էլ-Արաբ գետը)
Ամենախոշորը այս ավազանում Ինդոսն է։
Այս գետերի տնտեսական, հատկապես ոռոգիչ նշանակությունը շատ մեծ է։ Նրանց ավազաններում բնակչության խտությունը շատ մեծ է։
Գանգես և Բրահմապուտրա գետերը գետաբերանում ստեղծում են աշխարհում ամենախոշոր դելտան՝ 105.000 կմ², որն արագորեն մեծանում է դեպի Բենգալական ծոց։
Ատլանտյան օվկիանոսին պատկանող գետերը խմբագրել
Գետերն տարածվում են Հարավային, Արևմտյան և մասամբ Արևելյան Եվրոպայում։ Սնման ռեժիմի տեսանկյունից սրանք բազմազան են։ Ծայր արևմուտքում, ծովային կլիմայի մարզում, գետերը չեն սառչում։ Այդ շրջանում գետերը ունեն անձրևային սնում և ջրառատ են ամբողջ տարին։ Այդպիսի գետերից են.
Այն շրջաններում, ուր ձմռանը գոյանում է ձնածածկույթ ու գետերը սառչում են (թեկուզ կարճ ժամանակով)` հորդացումը լինում է գարնանը։ Այդպիսի գետերից են.
- Վիսլա
- Օդեր (Օդրա)
- Էլբա
- Դանուբ
Ատլանտյան օվկիանոսի ավազանի ամենախոշոր գետը Դանուբն է։ Սկիզբ է առնում Շվարցվալդի լեռներից և առաջացնելով դելտա` թափվում է Սև ծովը։ Ընդհանուր առմամբ ունի խառը սնում (ձնա-անձրևային), որոշ վտակները (Սավա, Դրավա և այլն) ունեն ձնա-սառցադաշտային սնում և նրանք են առաջացնում Դանուբի ամառային հորդացումները։
Ալպերից սկիզբ առնող գետերը առավելապես ունեն ձնասառցադաշտային սնում, այդ պատճառով հորդանում են գարնան վերջին և ամռանը։
Այս շրջանի երկրորդ խոշոր գետը Հռենոսն է։ Սկիզբ է առնում Ալպերի սառցադաշտերից։ Ակունքային շրջանում ունի լեռնային բնույթ, արագահոս է, հոսում է նեղ ու խոր կիրճով՝ առաջացնելով բազմաթիվ սահանքներ։ Ստորին հոսանքում ունի անձրևային սնում, դանդաղահոս է, առաջացնում է խոշոր դելտա։ Գետի ափերը շատ տեղերում, հեղեղումներից խուսափելու համար, պատնեշված են։
Հարավային Եվրոպայի խոշոր գետերն են.
Այս գետերը հիմնականում սնվում են ձմեռային անձրևներից, որի շնորհից հորդանում են ձմռանը։
Ատլանտյան օվկիանոսի ազվազանին պատկանում են նաև Ռուսական հարթության արևմտյան մասի գետերը.
Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերը խմբագրել
Ներքին հոսքի ավազանին պատկանող գետերը տարածվում են Եվրասիայի գրեթե ամբողջ կենտրոնական, Իրանական բարձրավանդակի և Արաբական սարահարթի ներքին շրջաններում։ Դրանք են.
Եվրոպայի ամենախոշոր գետը Վոլգան է (Օկա և Կամա վտակներով)։ Սկիզբ է առնում Վալդյան բարձրությունից և առաջացնելով դելտա՝ թափվում է Կասպից ծով։