Եվգենյա Մողնյան

հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ

Եվգենյա Ադամի Մողնյան (հոկտեմբերի 14, 1906(1906-10-14), Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1995, Երևան, Հայաստան)[1], հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1971):

Եվգենյա Մողնյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1906(1906-10-14)
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1995
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1931)
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964)

Կենսագրություն խմբագրել

Եվգենյա Մողնյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 14-ին, Ղզլար քաղաքում (Դաղստան1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1934 թվականից աշխատել է Հայկական ԽՍՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում։ 1941-1945 թվականներին եղել է Երևանի էվակոհոսպիտալի պետի տեղակալ, 1945 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1969-1974 թվականներին՝ վարիչ)[2]։

Աշխատանքները վերաբերում են հղիների ուշ տոքսիկոզներին, սիրտանոթային ախտաբանությանը։ Առաջինն է կիրառել թերջերմության եղանակը՝ արգանդի ֆունկցիայի խանգարման հետ կապված արյունահոսությունների բուժման համար։ Հայտնի են ուշ տոքսիկոզի բուժական միջոցառումներում սպիտակուցային դիետայի օգտագործման վերաբերյալ նրա առաջարկությունները։ Հեղինակ է 43 գիտական աշխատությունների։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո կրծքանշան» շքանշան։

Երկեր խմբագրել

  • Հղիության կանխումը։ Մողնյան Եվգենյա Ադամի, Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1961[3]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Մողնյան, Եվգենյա Ադամի (1961). Հղիության կանխումը. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.