Եվգենի Միշուստին
Եվգենի Նիկոլաևիչ Միշուստին (փետրվարի 9 (22), 1901, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 3, 1991, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական մանրէաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1974 թ.), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961 թ.)։
Եվգենի Միշուստին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9 (22), 1901 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 3, 1991 (90 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՌԴ ԳԱ Ս․ Վինոգրադսկու անվան միկրոկենսաբանության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
1924 թվականին ավարտել է Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1924-1931 թվականներին աշխատել է ՀԱՄ, ԳԳԱ ինստիտուտներում, 1939 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի հողերի մանրէաբանության բաժնի վարիչ։ 1961 թվականից Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտական ակադեմիայի մանրէաբանության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հողերի մանրէաբանության, հողային միկրոֆլորայի տարածման, աշխարհագրական գոտիականության, մթնոլորտային ազոտի կենսբ․ ֆիքսման հարցերին։ Պետական մրցանակի դափնեկիր է (1951, 1970 թթ.)։
Պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Мишустин Евгений Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 565)։ |