Եվգենի Մայորով (փետրվարի 11, 1938(1938-02-11), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 1997(1997-12-10), Մոսկվա, Ռուսաստան), հայտնի խորհրդային հոկեյիստ, հարձակվող, սպորտային մեկնաբան, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1963

Ծնվել էԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Մոսկվա
Մահացել էՌուսաստան Ռուսաստան Մոսկվա
ԱզգությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Ռուսաստան Ռուսաստան
Դիրքհարձակվող

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Մայորովի երկվորյակ եղբայրը՝ Բորիս Մայորովը, հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ» ակումբում (1956-1967) թվականներին։

«Սպարտակում» և ԽՍՀՄ ազգային հավաքականում Եվգենի Մայորովը խաղային կապի մեջ է եղել իր եղբոր և Վյաչեսլավ Ստարշինովի հետ։ Այդ Տրիոն եղել է 60–ականների ամենաուժեղը[2]։

1958-1959 թվականներին խաղացել է Սպարտակ ֆուտբոլային ակումբում։ 1961-1962 թվականներին անցկացրել է 2 խաղ։

1963 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտը։ 1967—1968 թվականներին եղել է «Սպարտակ»–ի գլխավոր մարզիչ։ 1968 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ մրցանակակիր։ 1960 ական թվականներին աշխատել է հեռուստատեսությունում, որպես սպորտային մեկնաբան։ 1982 թվականից եղել է հեռուստալրագրող։ ԽՍՀՄ–ի ժուռնալիստների միության անդամ։ 1998 թվականին Եվգենի Մայորովին հետմահու արժանացրել են «Տարվա լավագույն լրագրող»։ Նա թաղված է Վագանկովսկոմ գերեզմանոցում։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող։
  • 1963 թվականին ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ 1961 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում խաղացել է 20 խաղ։
  • ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։ 1965 և 1966 թվականներին եղել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ մրցանակակիր, իսկ 1963 և 1964 թվականներին երրորդ մրցանակակիր։ ԽՍՀՄ առաջնությունում խաղացել է 260 խաղ, և խփել 127 տափօղակ։
  • 1967 թվականին եղել է ԽՍՀՄ գավաթի ֆինալիստ։
  • 1964 թվականին մտել է ԽՍՀՄ 34 լավագույն հոկեյիստների ցուցակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чемпионат проводился в рамках Олимпийского хоккейного турнира.
  2. Тридцать три тройки. Часть третья — Хоккей — Sports.ru

Արտաքին հղումներ խմբագրել