Եվգենի Խրամով

խորհրդային ռուս բանաստեղծ, թարգմանիչ

Եվգենի Խրամով (ռուս.՝ Евге́ний Льво́вич Хра́мов, մարտի 21, 1932(1932-03-21) կամ 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2001(2001-11-04)[2] կամ 2001[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, թարգմանիչ։

Եվգենի Խրամով
Ծնվել էմարտի 21, 1932(1932-03-21) կամ 1932[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 4, 2001(2001-11-04)[2] կամ 2001[1]
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Խրամովը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում՝ քիմիկոսների ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[3]։ Աշխատել է որպես քրեագետ, շուրջ մեկ տարի ընդգրկված է եղել երկրաբանական արշավախմբում։

Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Պողոտաներ և սայլուղիներ» լույս է տեսել 1963 թվականին։ Ապա շարունակել է կարիերան տարբեր ամսագրերի խմբագրությունում, Համամիութենական ռադիոյի գրական խմբագրությունում, «Սովետական գրող» հրատարակչությունում։ Վերջին աշխատանքի վայրը եղել է «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունը, որտեղ զբաղեցրել է բաժնի վարիչի պաշտոնը։

Վարել է մի շարք հեռուստատեսային ծրագրեր ռուսական ազնվականության մասին։ Սիրել է շախմատ խաղալ։ Եղել է սպորտի վարպետ[4]։ Աշխատել է որպես թարգմանիչ։ Խրամովի հայտնի թարգմանություններից են Հենրի Միլլերի վեպերը («Սեքսուս», «Աերոդինամիկ մղձավանջ»)։ Ռուսերեն է թարգմանել այնպիսի հեղինակների, ինչպիսիք են՝ Էմմանուել Արսանը («Էմմանուել»), Անաիս Նինը («Օրագրեր», «Վեներայի դելտան»), Մարկիզ դը Սադը («Ժուստինան կամ դժբախտությունների առաքինություն», «Սոդոմի 120 օրը»)։

Թարգմանություններ է կատարել անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից,

Երկեր խմբագրել

  • Проспекты и просёлки (1963);
  • Ощущение цвета. - М.: Советский писатель, 1963. - 86 с.;
  • Любимые люди. - М.: Молодая гвардия, 1968. - 96 с.;
  • Осеннее равноденствие. - М.: Советский писатель, 1973. - 88 с.;
  • Набережная. - М.: Молодая гвардия, 1974. - 88 с.;
  • Городская жизнь. - М.: Советский писатель, 1983. - 104 с.;
  • Стихотворения 1956 - 1986. - М.: Советский писатель, 1987;
  • Куда вы уходите, люди. - М.: Булат, 2007. - 256 с. (Стихи и мемуары Е. Храмова; воспоминания о нём.)

Ընտանիք խմբագրել

Որդին՝ Նիկոլայ Խրամով (ծնվել է 1963 թվականի ապրիլի 16-ին), լրագրող է, հասարակական գործիչ, Անդրազգային արմատական կուսակցության գլխավոր խորհրդի անդամ, «Ռուսական արմատականներ» շարժման քարտուղար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել