Եվգենի Լուկյանով
Եվգենի Լուկյանով (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Лукья́нов, դեկտեմբերի 10, 1951, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ և դիվանագետ։
Եվգենի Լուկյանով | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1974) |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 10, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Կենսագրություն խմբագրել
1974 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ «անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
- 1974-1981 թվականներ՝ «Импульс» ընկերության ինժեներ-թարգմանիչ։
- 1981-1984 թվականներին եղել է ԽՍՀՄ լրագրողների միության Լենինգրադյան բաժանմունքի ղեկավարության քարտուղարի տեղակալ։
- 1984-ից մինչև 1990 թվականը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1987 թվականից մինչև 1990 թվականը Լենինգրադի ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղակալ։
- 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել է «Պետական էրմիտաժ» թանգարանի ներքին կապերի տնօրենի տեղակալ։
- 2010 թվականի դեկտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։
- 2012 թվականի մարտի 23-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի տասը եղել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ[1][2][3]։
- 2016 թվականի դեկտեմբերի 15-ից համարվում է Լատվիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.03.2012 № 337 «О заместителе Секретаря Совета Безопасности Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.05.2012 № 719 «О заместителе Секретаря Совета Безопасности Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.12.2016 № 668 «О Лукьянове Е.В.»
- ↑ «О вручении верительных грамот». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.12.2016 № 674 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Латвийской Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.12.2007 № 1672 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.05.2009 № 520 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Администрации Президента Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.06.2018 № 300 «О присвоении дипломатических рангов»