Եվգենի Գրիգորյանց
Եվգենի Պավելի Գրիգորյանց (Կրիկորյանց,Евгений Павлович Крикорьянц, ), հայազգի բժիշկ։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր (1998)[1]։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ։
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
---|---|
Ազգություն | հայ |
Կրթություն | Օմսկի պետական բժշկական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1960 թվականին ավարտել է Օմսկի պետական բժշկական ինստիտուտը։ 1960-1963 թվականներին աշխատել է Օմսկի մարզի Պավլոգրադի շրջանի Նովո-Ուրալյան տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1963-1964 թվականներին՝ թիվ 2 բուժսանմասի ուրոլոգիական բաժանմունքի անեսթեզիոլոգ, 1964-1969 թվականներին՝ թիվ 2 բուժսանմասի ուրոլոգիական բաժանմունքի օրդինատոր-բժիշկ, 1969-1970 թվականներին՝ «Սոլնեչնի» առողջարանի օրդինատոր բժիշկ, 1970-1974 թվականներին՝ թիվ 2 բուժսանմասի ստացիոնարի ուրոլոգ։
Աշխատում է N10 բուժսանմասի ուրոլոգիական բաժանմունքի (Օմսկ) վարիչ[2]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր (1998),
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «профессор РАЕ Крикорьянц Евгений Павлович». famous-scientists.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Крикорьянц Евгений Павлович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.