Եվգենի Բուլյուբաշ

ռուս գեներալ-մայոր

Եվգենի Բուլյուբաշ (ռուս.՝ Евгений Григорьевич Булюбаш, սեպտեմբերի 1, 1873(1873-09-01), Պոլտավա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1967(1967-10-02), Մարտինսբերգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման մասնակից, առաջամարտիկ, ռազմական ուսուցիչ։ Վտարանդի։ Հուշերի հեղինակ։

Եվգենի Բուլյուբաշ
սեպտեմբերի 1, 1873(1873-09-01) - հոկտեմբերի 2, 1967(1967-10-02) (94 տարեկան)
ԾննդավայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄարտինսբերգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էրՊյատիգորսկի 151-րդ հետևակային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունPavel Military School?
Պարգևներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1873 թվականի սեպտեմբերի 1-ին Պոլտավայում ազնվականի ընտանիքում։ Ընդունվել է Վլադիմիրյան Կիևյան կադետական կորպուս, որն ավարտել է 1892 թվականին։ 1892 թվականի սեպտեմբերի 1-ին Բուլյուբաշը անցել է զինվորական ծառայության։ 1894 թվականին ավարտել է Պավլովյան ռազմական ուսումնարանը։ 1894 թվականի օգոստոսի 8-ից որպես լեյբ-գվարդիայի ենթասպա ծառայության է անցել սանկտպետերբուրգյան գնդում։ 1898 թվականին ստացել է պորուչիկի աստիճան։ 1900 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (2-դասի 2-րդ կարգ)։ 1902 թվականին ստացել է շտաբս-կապիտանի աստիճան, 1904 թվականից եղել է Պավլովյան ռազմական ուսումնարանի վաշտի հրամանատար։ 1906 թվականին ստացել է կապիտանի, 1912 թվականին գնդապետի կոչում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ծառայել է 170-րդ Մոլոդեչնենյան հետևակային գնդում, որի հետ էլ մեկնել է ռազմաճակատ։ Եղել է արևմտապրուսական օպերացիայի մասնակից, 1914 թվականի օգոստոսի 14-ին խորհրդարանականի պարտականությունների կատարման ժամանակ Լետցենի շրջանի ամրապնդման ընթացքում ընկել է հրետակոծության տակ և ծանր վիրավորվել։ Թիկունքում բուժվելուց հետո 1915 թվականի հոկտեմբերից դասավանդել է Պավլովյան ռազմական ուսումնարանում, եղել է ուսումնարանի գումարտակի հրամանատար (ոչ շուտ, քան 1916 թվականը)։ 1917 թվականին նորից եղել է ռազմաճակատում` Պյատիգորսկի 151-րդ հետևակային գնդի հրամանատարի պաշտոնում[1]։

Սպիտակ շարժման մասնակից խմբագրել

1917 թվականի դեկտեմբերի 3-ից եղել է Կամավորական բանակում, Նովոչերկասկ քաղաքի կայազորի պետ, Սառցային արշավի մասնակից, որը ղեկավարել է Կոռնիլովյան 1-ին (սպայական) գումարտակի կազմում։ 1918 թվականի դեկտեմբերից հանդես է եկել Դոնի բանակի կազմում, եղել է Դոնի 1-ին հետևակային գումարտակի հրամանատար։ 1918 թվականի վերջին երկրորդ ծանր վիրավորումից հետո վերջնականապես զորացրվել է։ Հրամանատարության կողմից փոխադրվել է թիկունքային ծառայության` դառնալով Կուբանյան Ալեքսեևյան ռազմական ուսումնարանի դասախոս։ 1920 թվականին եղել է Ղրիմում, որտեղից Ռուսական բանակի զորամասերի հետ էվակուացվել է Գալիպոլի[1]։

Էմիգրացիա խմբագրել

1921 թվականի մարտի 21–ին Գալիպոլիում համախմբված ռազմական վաստակի համար նրան շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ Գալիպոլիից հետո 1922 թվականին փոխադրվում է Բուլղարիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում փոխադրվում է Գերմանիայի Մյունխեն քաղաք։ 1950 թվականին արտագաղթել է ԱՄՆ։ Մահացել է 1967 թվականին Մարտինսբերգ քաղաքում (Արևմտյան Վիրջինիայի նահանգ)։ Բուլյուբաշի կտակի համաձայն նրա աճյունը փոխադրվել է Մյունխեն և Վալդֆրիդհոֆի գերեզմանատանը թաղվել կնոջ շիրիմի կողքին[1]։

Գրականություն խմբագրել

  • Рутыч Н. Н. Биографический справочник высших чинов Добровольческой армии и Вооруженных Сил Юга России: Материалы к истории Белого движения. М., 2002.
  • Волков С. В. Офицеры российской гвардии: Опыт мартиролога. — М.: Русский путь, 2002.
  • Список полковникам по старшинству. Составлен по 01.03.1914. С-Петербург, 1914.
  • Список полковникам по старшинству. Составлен по 01.08.1916. Петроград, 1916.
  • Первый Кубанский «Ледяной» поход. М. 2001.

Ծանոթագրություններ խմբագրել