Եվգենի Ասատուրով
խորհրդային բանակի գեներալ–մայոր
Եվգենի Զախարի Ասատուրով (դեկտեմբերի 29, 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ–մայոր (1961), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Եվգենի Ասատուրով | |
---|---|
դեկտեմբերի 29, 1913[1] - ապրիլի 21, 1985[2] (71 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1938)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Եվգենի Ասատուրովը ծնվել է դեկտեմբերի 29-ին, Թիֆլիսում։ 1938 թվականին ավարտել է տեղի էլեկտրակապի ինժեներական ինստիտուտը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Ուկրաինական երրորդ և չորրորդ ռազմաճակատների կապի վարչություններում։ Մասնակցել է Ուկրաինայի ազատագրմանը, Մոլդավիայի, Ռումինիայի և Չեխոսլովակիայի գրավմանը։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է տարբեր ռազմական օկրուգներում։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր աստղ, ինչպես նաև չեխոսլովակյան՝ Զինվորական խաչ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553)։ |