Եվա Մաճկալյան
հայ մանկավարժ
Եվա Մաճկալյան (1897, Թբիլիսի - 1956, Երևան), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1940), ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Եվա Մաճկալյան | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | 1956 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1897 թվականին Թբիլիսիում։ Սովորել է ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ 1915 թվականին ընդունվել է Թբիլիսիի երաժշտական կոնսերվատորիան, որն ավարտել է 1920 թվականին և անմիջապես անցել մանկավարժական աշխատանքի։ Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում աշխատել է քսան տարի։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սովետական դպրոց», 1956, թիվ 2։