Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ

«Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ» (ռուս.՝ «Я сюда больше никогда не вернусь») կամ «Լյուբա» (ռուս.՝ «Люба»), 1990 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է Ռոլան Բիկովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվերով «Ինչպես են երեխաները» (ֆր.՝ Comment vont les enfants, անգլ.՝ How Are the Kids?) ալմանախի համար։ Բիկովի վերջին աշխատանքն է որպես կինոռեժիսոր։

Ես այլևս երբեք չեմ վերադառնա այստեղ
ռուս.՝ Я сюда больше никогда не вернусь
Երկիր ԽՍՀՄ
Թվական1990
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոլան Բիկով
Սցենարի հեղինակՌոլան Բիկով
ԴերակատարներԵլենա Սանաևա
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն10 րոպե

Սյուժե խմբագրել

Ալկոհոլամոլ մայրը ծեծում և տնից վռնդում է վեցամյա Լյուբային։ Երեխան փախչում է անտառի մի անկյուն, որտեղ թաքցնում է իր խաղալիքները։ Նա խաղում է նրանց հետ՝ կրկնօրինակելով իր կյանքը՝ լի մղձավանջներով, ծեծով և մոր հայհոյանքներով։ Նա պարզապես այլ բան չգիտի։ Հետո նա գնում է տուն, բայց հիշում է, թե ինչ է իրեն սպասում։ Գոռալով՝ «Ես այլևս չեմ վերադառնա այստեղ»՝ աղջիկը ժայռից նետվում է գետը և ընկնում երկինք։

Դերերում խմբագրել

  • Նինա Գոնչարովա – Լյուբա
  • Ելենա Սանաևա – Լյուբայի մայրը

Ֆիլմի մասին խմբագրել

Բիկովը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել աղջկան գլխավոր դերի համար, մինչև մի անգամ երեխաներին նվիրված հեռուստամարաթոնի ժամանակ տեսնում է Տաշքենդից մի փոքրիկ շլաչք աղջկա։ Նրա ճակատագիրը շատ չէր տարբերվում սցենարից։ Հայրը ծեծել է մորը, երբ նա հղի է եղել Նինայով, իսկ տատը բանտ է ընկել այն բանից հետո, երբ փորձել է պաշտպանել դստերը։ Հայրը լքել է մորը չորս երեխաների հետ, և Նինան հայտնվել է մանկատանը։ Այդ պատճառով էլ Նինան այնքան համոզիչ է խաղացել իր հերոսուհուն։ Նկարահանումներից հետո աղջիկն ապրել է Բուլկովի մոտ, նրան վիրահատել են և շտկել շլությունը, այնուհետև նա բուժվել է տարբեր առողջարաններում։ Ի վերջո, նա վերադարձել է Տաշքենդ և գիշերօթիկ հաստատությունում սովորելուց հետո ավարտել տպագրական տեխնիկումը։ Ամուսնացած չի եղել, ունեցել է երկու երեխա՝ դուստր և որդի[1]։

Ես զբաղված եմ ինտենսիվ, միշտ ինձ հետաքրքրող ստեղծագործական կյանքով։ Բայց վերջերս աշխատանքներս կարծես չեն նկատվում։ Նախորդ տարիներին բավական էր նկարահանել այնպիսի ֆիլմ, ինչպիսին է «Ես այլևս չեմ վերադառնա այստեղ» («Լյուբա»), որպեսզի բոլորը խոսեին դրա մասին։ Հիմա դրա մասին ոչ մի տող չի գրվել, իսկ չէ՞ որ ֆիլմը ցուցադրվել է մի քանի փառատոններում։ Կարելի էր նկատել գոնե Գեորգի Ռերբերգի աշխատանքը։ Ֆիլմը նկարահանվել է աստվածային[2]։

— Ռոլան Բիկով

Ռոլան Բիկովին ֆիլմը բաժին է հասել միայն ցածր որակի VHS ձայներիզով. այդպես վարվել է նախագիծն իրականացնող ընկերությունը։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1993 – «Созвездие» կինոփառատոն Տվերում – առաջին մրցանակ (ուղևորություն Դիսնեյլենդ) «2000 թվականի կինոյի աստղերը» (ռուս.՝ «Звезды кино 2000 года») մրցույթում գլխավոր դերի երիտասարդ կատարող Նինա Գոնչարովային[3]

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ռոլան Բիկով
  • Օպերատոր՝ Գեորգի Ռերբերգ
  • Երաժշտությունը՝ Ալֆրեդ Շնիտկեի («Сказка странствий»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Я больше сюда никогда не вернусь». 20 лет спустя. Судьба героини. Нина Гончарова». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Ролан Быков: «Великий и ужасный» на Чистых прудах
  3. «Ребенок, Семья, Общество». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել