«Ես Մալալան եմ» (անգլ.՝ I am Malala: the girl who stood up for education and was shot by the Taliban), Մալալա Յուսուֆզայի ինքնակենսագրությունը, որը գրվել է ռազմական թղթակից Քրիստինա Լեմբի հետ համահեղինակությամբ[1][2]։ Յուսուֆզայը պակիստանցի ակտիվիստ է, որը հանդես է գալիս ամբողջ աշխարհում աղջիկների համար մատչելի կրթության օգտին, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Ես Մալալան եմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
ՀեղինակՄալալա Յուսուֆզայ և Քրիստինա Լեմբ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունWeidenfeld & Nicolson
Հրատարակվել է2013

Սյուժե խմբագրել

Մալալա Յուսուֆզայը տասնվեցամյա երիտասարդ աղջիկ է, ով սիրում է դպրոց գնալ, բայց Թալիբանը մահվան սպառնալիքով աղջիկներին արգելում է սովորել։ Գրքում պատմվում է Մալալայի կյանքի ու 1947 թվականին ստեղծված և Աֆղանստանի ու Հնդկաստանի հետ սահմանակից Պակիստանի պատմության մասին։ Դրանից բացի Մալալան ներկայացնում է իր շրջապատի մարդկանց կյանքը Սվատ գետի հովիտից, իր հոր՝ Զիյաուդդին Յուսուֆզայը կյանքը, որն առանցքային դեր է ունեցել Մալալայի կյանքում[3]։

2012 թվականի հոկտեմբերի 9-ին դպրոցական ավտոբուսը, որտեղ գտնվել է Յուսուֆզայը, կանգնեցրել են թալիբները, նրանցից մեկը երեք անգամ կրակել է Յուսուֆզայի ուղղությամբ։ Նա կենդանի է մնացել, չնայած չնչին շանսերին՝ այդ ժամանակից ի վեր դառնալով մշակույթի ու գիտելիքի իրավունքի համար պայքարի խորհրդանիշ։ 2013 թվականի հուլիսին Յուսուֆզայը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպությունում։

Գրքի մասին խմբագրել

«Ես այս գիրքը նվիրում եմ բոլոր այն աղջիկներին, որոնք բախվել են անարդարության հետ, բայց, ցավոք, ստիպված են եղել լռել։ Մենք միասին կհասնենք նրան, որ մեզ լսեն»,– ասում է Մալալան իր հարցազրույցներից մեկում[4]։

«Ես Մալալան եմ» գիրքը հրատարակվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Weidenfeld & Nicolson հրատարակության կողմից Մեծ Բրիտանիայում և Little, Brown and Company ընկերության կողմից ԱՄՆ-ում[5][6]։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով[7]։

Մանկական հրատարակությունը լույս է տեսել 2014 թվականին I Am Malala: How One Girl Stood Up for Education and Changed the World խորագրով[8]։

Նիլա Վասվանիի կողմից ձայնագրված աուդիոգիրքը (անգլ.՝ Neela Vaswani) 2015 թվականի արժանացել է «Գրեմմի» մրցանակի որպես «Լավագույն ալբոմ երեխաների համար»[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «I am Malala: The Girl Who Stood Up for Education and was Shot by the Taliban by Malala Yousafazi and Christina Lamb – review». theguardian.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Book review: 'I Am Malala' by Malala Yousafzai - The Washington Post». washingtonpost.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Малала Юсуфзай «Я – Малала»». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  4. «Вдохновение от правозащитницы Малалы Юсуфай» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Malala Yousafzai and Christina Lamb — I Am Malala». Orion Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  6. «I Am Malala by Malala Yousafzai | Little, Brown and Company». Little, Brown and Company. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  7. «I Am Malala by Malala Yousafzai». Curtis Brown. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  8. Yousafzai, Malala (2014). I Am Malala: How One Girl Stood Up for Education and Changed the World. Little, Brown Books for Young Readers. ISBN 978-0-316-32793-0.
  9. «India's Ricky Kej, Neela Vaswani grab Grammys» (անգլերեն). The Times of India. 2015 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «India's Ricky Kej, Neela Vaswani grab Grammys». The Times of India. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել