Ենս Ստրյուգեր Լարսեն (դան․՝ Jens Stryger Larsen, փետրվարի 21, 1991(1991-02-21)[1][2][3], Sakskøbing, Storstrøm County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Ենս Ստրյուգեր Լարսեն
Jens Stryger Larsen
Ստրյուգեր Լարսենը Աուստրիա Վիեննայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1991(1991-02-21)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Sakskøbing, Storstrøm County, Դանիա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 19
Պատանեկան կարիերա
Դանիա Ֆրեմ
Դանիա Նյուկյոբինգ
Դանիա Հերֆյոլգե
2007-2009 Դանիա Բրոնդբյու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Դանիա Բրոնդբյու 91 (6)
2013-2014 Դանիա Նորշելան 30 (2)
2014-2017 Ավստրիա Աուստրիա Վիեննա 63 (2)
2017-ներկա Իտալիա Ուդինեզե 32 (1)
Ազգային հավաքական
2006-2007 Դանիա Դանիա Մ16 2 (0)
2007-2008 Դանիա Դանիա Մ17 12 (1)
2008-2009 Դանիա Դանիա Մ18 4 (0)
2008-2010 Դանիա Դանիա Մ19 20 (6)
2010-2012 Դանիա Դանիա Մ21 7 (0)
2016-ներկա Դանիա Դանիա 16 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 1-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 1-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բրոնդբյու խմբագրել

Ստրյուգեր Լարսենը Բրոնդբյուի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Նորշելանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2010 թվականի հուլիսի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վադուցի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 25-ին՝ Օլբորգի դեմ խաղում[7]։ Օգոստոսի 1-ին Ստրյուգեր Լարսենը խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրոնդբյուին[8]։ Օգոստոսի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Օդենսեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[9]։ 2013 թվականի մարտի 10-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օրհուսի դեմ խաղում[10]։ Բրոնդբյուի առաջին թիմի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 105 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նորշելան խմբագրել

2013 թվականի հուլիսի 9-ին Ստրյուգեր Լարսենը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Նորշելան[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Էսբյերգի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հուլիսի 26-ին՝ Վիբորգի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Նաեսբիի դեմ խաղում[15]։ 2014 թվականի ապրիլի 21-ին Ստրյուգեր Լարսենը գոլի հեղինակ դարձավ Սյոներյուսկի դեմ խաղում, սակայն Նորշելանը պարտվեց 1-3 հաշվով[16]։ Մայիսի 11-ին նա գոլ խփեց Վիբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[17]։ Նորշելանի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Աուստրիա Վիեննա խմբագրել

2014 թվականի հունիսի 18-ին Ստրյուգեր Լարսենը 2 տարվա պայմանագիր կնքեց Աուստրիա Վիեննայի հետ[19][20]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 11-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆյորստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[21]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 20-ին՝ Գրյոդիգի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 18-ին՝ Ալտախի դեմ խաղում[23]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Աստրա Ջուրջուի դեմ խաղում[24]։ Աուստրիա Վիեննայի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ուդինեզե խմբագրել

2017 թվականի օգոստոսի 24-ին Ստրյուգեր Լարսենը 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[25][26]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ջենոայի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Ռոմայի դեմ խաղում[28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դանիայի ազգային հավաքական Ստրյուգեր Լարսենը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի օգոստոսին՝ Լեհաստանի դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Ռիզա Դուրմիսիին Լիխտենշտայնի դեմ խաղում[30]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[31]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 15-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[32]։

2018 թվականի մայիսին Ստրյուգեր Լարսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[33][34]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[35], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[36][37]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[38][39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրոնդբյու 2009–10 Սուպերլիգա 15 0 0 0 0 0 15 0
2010–11 20 2 1 0 6 0 27 2
2011–12 26 1 2 0 1 0 29 1
2012–13 30 3 4 1 0 0 34 4
Ընդհանուր 91 6 7 1 7 0 0 0 105 7
Նորշելան 2013–14 Սուպերլիգա 30 2 4 1 4 0 38 3
Աուստրիա Վիեննա 2014–15 Ավստրիայի Բունդեսլիգա 19 1 2 0 0 0 21 1
2015–16 11 1 2 0 0 0 13 1
2016–17 29 0 2 0 12 0 43 0
2017–18 4 0 1 0 3 0 8 0
Ընդհանուր 63 2 7 0 15 0 0 0 85 2
Ուդինեզե 2017–18 Սերիա A 30 1 2 0 32 1
2018–19 2 0 1 0 3 0
Ընդհանուր 32 1 3 0 0 0 0 0 35 1
Կարիերայի ընդհանուր 216 11 21 2 26 0 0 0 263 13

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 1
2017 7 0
2018 7 0
Ընդհանուր 16 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Օգոստոսի 31, 2016 ԿԱՍԱ Արենա Հորսենս, Հորսենս, Դանիա   Լիխտենշտայն 5–0 5–0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Denmark - J. Larsen - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «FC Nordsjaelland - Bröndby IF, Nov 1, 2009 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Bröndby IF - FC Vaduz, Jul 15, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Aalborg BK - Bröndby IF, Jul 25, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Bröndby IF - FC Midtjylland, Aug 1, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Bröndby IF - Odense Boldklub, Aug 22, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Aarhus GF - Bröndby IF, Mar 10, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «FC Nordsjælland henter Jens Stryger Larsen». www.nordjyske.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  12. «FC Nordsjælland henter Jens Stryger Larsen». www.b.dk (դանիերեն). 2013 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Esbjerg fB - FC Nordsjaelland, Jul 22, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «FC Nordsjaelland - Viborg FF, Jul 26, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Naesby Boldklub - FC Nordsjaelland, Sep 25, 2013 - Sydbank Pokalen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. «SönderjyskE - FC Nordsjaelland, Apr 21, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «Viborg FF - FC Nordsjaelland, May 11, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. «Jens Stryger Larsen | Football Stats | Udinese | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. GmbH, news networld Internetservice (2014 թ․ հունիսի 18). «Bundesliga - Austria Wien holt Jens Styger Larsen». news.at (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. «Stryger stryger til Austria Wien». DR (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «First Vienna FC - Austria Vienna, Jul 11, 2014 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. «Austria Vienna - SV Grödig, Jul 20, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  23. «SC Rheindorf Altach - Austria Vienna, Oct 18, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. «Astra Giurgiu - Austria Vienna, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Official: Udinese sign Stryger | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «Quattro anni di contratto per Jens Stryger Larsen < Team < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. «Udinese Calcio - Genoa CFC, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  28. «AS Roma - Udinese Calcio, Sep 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. «Poland - Denmark, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  31. «Landsholdsdatabasen kamp information». www.dbu.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. «Czech Republic - Denmark, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  34. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  35. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jens LARSEN - Jens Stryger Larsen - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  36. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  37. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  38. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  39. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  40. 40,0 40,1 «Jens Stryger Larsen». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Ստրյուգեր Լարսեն» հոդվածին։