Եմեն (պատմաաշխարհագրական երկրամաս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եմեն (այլ կիրառումներ)

Եմեն, պատմաաշխարհագրական երկրամաս, զբաղեցնում է Արաբական թերակղզու հարավ-արևմտյան և հարավային մասը։

Եմենում Հին մզկիթը

Անվանում խմբագրել

Եմենի արաբական անվանումը (ալ-Յաման, բառացի՝ աջ կողմ, կար նաև ձախ կողմ՝ ալ-Շամ, որը Սիրիան Էր) հայտնի է հնուց, երբ Հյուսիսային Արաբիայի բնակիչների համար այն նշանակում էր իրենցից ձախ ընկած երկիր։

Տարածք խմբագրել

Հնում Եմենին էր վերագրվում գրեթե ամբողջ Արաբական թերակղզու տերիտորիան՝ արևմուտքում, Աքաբայի ծովածոցից մինչև Եփրատի ստորին հոսանքը՝ արևելքում։

Պատմություն խմբագրել

Յահյա և Ահմեդ Իմամներ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից (1918 թվական) և Օսմանյան կայսրության քայքայումից հետո Եմենը դարձավ անկախ թագավորություն՝ Յահյա իմամի գլխավորությամբ։ 1928 թվականին կնքվեց սովետա-եմենական բարեկամության և առևտրի պայմանագիրը (նորոգվել է 1955 թվականին), 1945 թվականին Եմենը մտավ Արաբական երկրների լիգայի մեջ, 1947 թվականին՝ ընդունվեց ՄԱԿ։ 1948 թվականին Յահյա իմամը դավադրության զոհ գնաց։ Սակայն Յահյայի կողմնակիցները թագավոր հռչակեցին նրա որդուն՝ Ահմեդ իմամին։ 1950ական թվականներին Եմենի բանակի առաջադեմ սպաները ստեղծեցին «Ազատ սպաներ» խումբը, որի նպատակն էր տապալել միապետական կարգերը երկրում։ Նպաստավոր առիթ ծառայեց Ահմեդ իմամի մահը (1962 թվականի սեպտեմբեր), որին հետևեց հակամիապետական հեղափոխությունը և Հյուսիսային Եմենում հռչակվեց Եմենի Արաբական Հանրապետությունը (ԵԱՀ)։

 

Հարավային Եմենի ժողովուրդների ազատագրական պայքարը Անգլիայի դեմ խմբագրել

1920—1930ական թվականներին Անգլիան քանիցս փորձեց իր ազդեցությանը ենթարկել Եմենը, բայց ապարդյուն։ 1934 թվականին անգլո-եմենական պայմանագրով կողմերը պարտավորվեցին պահպանել Եմենի հարավային սահմանների ստատուս-քվոն։ Հարավային Եմենի ժողովուրդների ազատագրական պայքարը անգլիական գաղութային տիրապետության դեմ նոր թափ ստացավ հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իր դիրքերը Ադենում և նրան հարակից տերիտորիաներում ամրապնդելու նպատակով Անգլիան 1959 թվականի փետրվարին ստեղծեց հարավի արաբական Էմիրությունների ֆեդերացիան (1962 թվականի ապրիլից՝ Հարավային Արաբիայի Ֆեդերացիա, ՀԱՖ)։ Սակայն ժողովրդական զանգվածները հայրենասիրական կազմակերպությունների ղեկավարությամբ շարունակում էին պայքարը իսկական անկախության համար։ 1963 թվականին Ազգային ճակատի գլխավորությամբ սկսվեց զինված պայքար անգլիական գաղութարարների և տեղական տիրակալների (սուլթաններ, Էմիրներ, շեյխեր) դեմ։ Անգլիական կառավարությունը ստիպված ճանաչեց Հարավային Եմենի անկախությունը և հռչակվեց Հարավային Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն [[[1970 թվական]]ի նոյեմբերի 30-ից՝ Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԵԺԴՀ)]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 511