Եղրևանի Կոմարովի
Եղրևանի Կոմարովի | |
Եղրևանի Կոմարովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
Տրիբա | Oleeae |
Ենթատրիբա | Ligustrinae |
Ցեղ | Եղրևանի (Syringa) |
Տեսակ | Եղրևանի Կոմարովի (S. wolfii) |
Միջազգային անվանում | |
Syringa wolfii |
Եղրևանի Կոմարովի (լատին․՝ Տ. wolfi C. K. Schneid.), ձիթազգիներ ընտանիքի, եղրևանի ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Թուփ է՝ մինչև 6 մ. բարձրությամբ, ուղղաձիգ, մոխրագույն, հարթ ճյուղերով, նոսր ոսպնյակներով։ Ընձյուղները մոխրագույն են, երբեմն' աղվամազապատ, նույնպես ծածկված ոսպնյակներով։ Տերևները երկարավուն էլիպսաձև են, 10-16 սմ երկարությամբև 2-10 սմ լայնությամբ, սրածայր, սեպաձև հիմքով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, փայլուն, ներքևի կողմից՝ մոխրականաչավուն, հարթ, ջղերի ուղղությամբ թեթևակի մազմզուկապատ, թարթիչաեզր, տերևակոթունները մազմզուկապատ են, 1 -1,5 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը գագաթնային են, 20-30 սմ երկարությամբ, 5-17 սմ լայնությամբ, նեղ բրգաձև, ուղղաձիգ։ Ծաղիկները բուրումնավետ են, կապտակարմրամանուշակագույն։ Բաժակը ատամնավոր է, աղվամազապատ, պսակի խողովակը ձագարաձև է, 1,5-1,8 սմ երկարությամբ։ Պսակաթերթիկները սկզբում ձագարանման։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Էկոլոգիական խումբը' XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 -32:
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Մերձավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամաս), Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում, խառն անտառներում։ Մեր հանրապետությունում մշակվում է սահմանափակ քանակությամբ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (248)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի Կոմարովի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի Կոմարովի» հոդվածին։ |