Եղրդուտի վանք, Սուրբ Հովհաննես վանք, Սուրբ Շիշյուղո վանք, Արծվաբերի Սուրբ Նշան վանք, կրոնական կառույց Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից 20–22 կմ արևմուտք։ Վանքը կոչվել է մերձակայքում աճող եղերդ խոտաբույսի անունով[1]։

Եղրդուտի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄուշի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա վիճակավերված
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Ըստ ավանդության, Թադեոս առաքյալն այդտեղ է պահել այն շիշը, որի յուղով օծվել են մարգարեներն ու առաքյալները (այստեղից էլ՝ Եղրդուտի վանքի մյուս՝ Սուրբ Շիշյուղո վանք անունը)։ Շշի հետ Թադեոս առաքյալը թաղել է նաև մի շարք այլ սրբություններ՝ Կենաց փայտի մի մասնիկը, Հովսեփի, Մարիամ Մագդաղինացու և Հովսեփ Արիմաթացու մասունքները։ Սրբությունները հետագայում գտել է Գրիգոր Ա Լուսավորիչը, որը, ըստ 4-րդ դարի պատմիչ Զենոբ Գլակի, հիմնել է Եղրդուտի վանքը՝ զետեղելով այնտեղ Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի մասունքները, որի համար վանքը կոչվել է Սուրբ Հովհաննես։

Եղրդուտի վանքը անվանվել է նաև Արծվաբերի Սուրբ Նշան, որովհետև, դարձյալ ըստ ավանդության, արծիվը վանք է բերել այդտեղից մի հովվի գողացած սուրբ Խաչը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 313 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։