Եղջերվի լիճ
Եղջերվի լիճ (Ռեյնդիր Լեյք. անգլ.՝ Reindeer Lake. հայերենում որոշ դեպքերում թյուրիմացաբար գործածվել է Եղնիկի լիճ անվանաձևը)[7], լիճ Կանադայում՝ Սասկաչևան և Մանիտոբա նահանգների սահմանին. 92 տոկոսն ընկած է Սասկաչևանում, 8 տոկոսը՝ Մանիտոբայում[8]։ Լիճն ունի սառցադաշտային ծագում[7]։ Ջրահավաք ավազանի մակերեսը շուրջ 60 000 քառակուսի կիլոմետր է[9]։ Ջրի հայելու մակերեսը 5.650 քառակուսի կիլոմետր է, լճի ընդհանուր մակերեսը՝ նրանում գտնվող 5.500-ից ավելի կղզիների հետ մեկտեղ՝ 6.650 քառակուսի կիլոմետր[10]։ Ջրի ծավալը՝ 95,25 կմ³[9]: Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 337 մետր[8]։ Նոյեմբերից հունիս սառցապատ է։
Եղջերվի լիճ | |
---|---|
Տեսակ | սառցադաշտային լիճ |
Երկիր | Կանադա[1] |
Վարչատարածք | Սասկաչևան[1][2] և Մանիթոբա[3][2] |
Երկարություն | 230 կմ |
Լայնություն | 60 կմ |
ԲԾՄ | 337 մետր |
Խորություն | 219 մետր |
Մակերես | 6500 կմ² |
Ծավալ | 95,2 կմ³ |
Ջրի պահման ժամանակ | 9 տարի[4] |
Առափնյա երկարություն | 3394 կմ |
Ջրահավաքի տարածք | Churchill river basin? |
Ավազանի երկիր | Կանադա[1] |
Լիճ հոսող գետ | Cochrane River?[5] |
Լճից հոսող գետ | Reindeer River?[6] |
Նկարագիր խմբագրել
Մեծությամբ երկրորդն է Սասկաչևանի նահանգում և իններորդը՝ ամբողջ Կանադայում։ Ափագիծը խիստ կտրտված է։ Արևելյան ափին ընկած է Քինուսաո ավանը (Kinoosao), հյուսիսային ափին՝ Բրոշեն (Brochet), հարավային ափին՝ Սաութհենդը։ Լճի ջրերը հարավային մասում արտահոսք ունեն. Եղջերվագետով հոսում-թափվում են Չերչիլ գետը, այնուհետև՝ Հուդզոնի ծովածոց։ Լճում իրականացվում է ինչպես ինչպես սովորական ու արդյունաբերական, այնպես էլ մարզական ձկնորսություն. որսում են հյուսիսային գայլաձուկ, լճի կարմրախայտ, շիղաձկներ, արկտիկական թիմալուս և այլ ձկնատեսակներ[11]։
Լճի հարավային մասում ընկած է Խոր ծովախորշը (անգլ.՝ Deep bay), որն առաջացել է մոտավորապես 100 միլիոն տարի առաջ երկնաքարի բախման հետևանքով և ունի շուրջ 5 կիլոմետր լայնություն, 220 մետր խորություն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database — Natural Resources Canada.
- ↑ 2,0 2,1 Toporama
- ↑ Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database — Natural Resources Canada.
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/SNAM-116
- ↑ Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database — Natural Resources Canada.
- ↑ Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database — Natural Resources Canada.
- ↑ 7,0 7,1 Оле́нье о́зеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 8,0 8,1 Կաղապար:Карты государств
- ↑ 9,0 9,1 «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)». wldb.ilec.or.jp (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Canada Fishing Online». www.canadafishingonline.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերվի լիճ» հոդվածին։ |