Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիշե Գևորգի Վարդանյան (մայիսի 9, 1905, գ. Խոշգյալդի, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառ (Արևմտյան Հայաստան) - օգոստոսի 11, 1958, Քաջարան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Եղիշե Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1905
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան
Մահացել էօգոստոսի 11, 1958
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԵրեխաներՄնացական Վարդանյան, Լևոն Վարդանյան, Հրաչիկ Վարդանյան, Ռազմիկ Վարդանյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայաստանի կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (1937) և ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցի հեռակա բաժինը (1950)։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ (1937-1938), 1938 թվականից՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շըրջսովետի գործկոմի նախագահ, ապա՝ ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1940 թվականից՝ ՀԿԿ Երևանի կազմակերպության Ստալինյան շրջկոմի առաջին քարտուղար։ 1947 թվականից եղել է Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ, 1952 թվականից՝ ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարար, 1955 թվականից՝ «Քաջարանշին» տրեստի կառավարիչը։ Եղել է ԽՍՀՄ III, ՀԽՍՀ II գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի (1939-1954), ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի (1948-1952), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության (1947-1951) անդամ[1]։

Հիշատակ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան,
  • «Պատվո նշան» շքանշան,
  • «Աշխատանքային արիության համար» մեդա,
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319