Եղնջաթռչնակ (լատին․՝ Troglodytes troglodytes), ցախսարեկ, եղնջուկ, եղինջաթռչնակների ընտանիքի պատկանող թռչուն։

Ծլվլոցը
XIX դարի գերմանական նկար

Նկարագրությունը խմբագրել

Եղնջաթռչնակի ընդհանուր փետրավորումը դարչնագույն է, կտուցը և աչքերը մուգ դարչնագույն են, թևերը կարճ՝ բութ ծայրով, մեջքը, թևերը և դեպի վեր ցցված կարճ պոչը շագանակագույն՝ լայնակի մուգ բծերով, որովայնը մոխրաշագանակագույն է։ Քաշը՝ 8-12 գ է, թևի երկարությունը՝ 44-55 մմ։

Երգը չափազանց հնչեղ է և զրնգուն։ Ծլվլում է իր չափերից անհամեմատ բարձր ձայներով։
Արագաշարժ թռչուն է, վտանգի դեպքում վարկենապես թաքնվում է մացառներում։

Կենսակերպը խմբագրել

Հայաստանում հանդիպող նստակյաց թռչուն է, ամռանը տարածվում է առավելապես անտառային գոտում, որտեղ գերադասում է անտառների բացատները, թփուտները։ Ձմռանը հանդիպում է ցածրադիր շրջաններում, մասնավորապես Արարատյան հարթավայրի գետերի հովիտներում, Երևանի շրջակայքի այգիներում և քաղաքամերձ անտառային գոտում։
Սնվում է մանր անողնաշար կենդանիներով։

Բազմացումը խմբագրել

 
Troglodytes troglodytes
 
Cuculus canorus canorus + Troglodytes troglodytes

Բնադրվում է բարձրադիր շրջաններում, թփուտների, խիտ ճյուղերի մեջ։ Բույնը հյուսում է չոր խոտաբույսերից՝ գնդի ձևով, հաճախ հյուսում է 4-5 կեղծ բույն, որոնցում ձվեր չի դնում։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-7 կարմրագորշ պտերով սպիտակ ձու։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայի անտառային գոտում, Փոքր Ասիայում, հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 38.