Եկատերինա Մաքսիմովա
Եկատերինա Սերգեևնա Մաքսիմովա (ռուս.՝ Екатери́на Серге́евна Макси́мова, փետրվարի 1, 1939[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 28, 2009[4][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), բալետի ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1973)։
Եկատերինա Մաքսիմովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1939[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | ապրիլի 28, 2009[4][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | պարուհի, պարուսույց, բալետի պարող, բալետմայստեր և դերասանուհի |
Աշխատավայր | Մեծ թատրոն |
Ամուսին | Վլադիմիր Վասիլև |
Պարգևներ և մրցանակներ | |
Ekaterina Maksimova Վիքիպահեստում |
1958 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (Ե․ Գերդտի դասարանը)։ Նույն թվականից՝ Մեծ թատրոնի մենապարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Ժիզել (Ադանի «Ժիզել»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆրիգիա (Խաչատրյանի «Սպարտակ», լենինյան մրցանակ, 1975), Բաքոսուհի (Գունոյի «Վալպուրգյան գիշեր»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»)։ Հանդես է եկել նաև «Պիգմալիոն» (1978) հեռուստատեսային ֆիլմ-բալետում։ Դերապարերից շատերը Մաքսիմովան պատրաստել է Գ․ Ուլանովայի ղեկավարությամբ։ Հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Տոկիոյում և այլուր։ Երևանում հանդես է եկել 1967 թվականին։ Մաքսիմովային շնորհվել է Ա․ Պավլովայի անվան մրցանակ (1969)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Максимова Екатерина Сергеевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://top.rbc.ru/society/28/04/2009/297634.shtml
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Մաքսիմովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 368)։ |