Ելիզավետա Կրասնուշկինա

ռուս նկարիչ, փորագրանկարի վարպետ

Ելիզավետա Զախարևնա Կրասնուշկինա (ռուս.՝ Елизаве́та Заха́рьевна Красну́шкина, 1856, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1912, Իտալիա), ռուս նկարիչ, փորագրանկարի վարպետ։

Ելիզավետա Կրասնուշկինա
Ծնվել է1856
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1912
Մահվան վայրԻտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա

Կենսագրություն խմբագրել

Ելիզավետա Կրասնուշկինան ծնվել է 1858 թվականին Տագանրոգում, ժառանգական Տագանրոգի պատվավոր քաղաքացի, գնդապետ Զախարիա Եգորևիչ Կրասնուշինկայի (1816-1892) ընտանիքում (թոշակի անցած գեներալ-մայոր)[1][2]։ Տունը, որտեղ ապրել է Կրասնուշկինան, պահպանվել է առ այսօր։

Գեղարվեստական կրթություն ստացել է Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում, ուր ընդունվել է 1876 թվականին[2]։ Վիկտոր Բոբրովի և Լև Դմիտրիև-Կովկասցու ղեկավարությամբ զբաղվել է փորագրանկարչությամբ և օֆորտով։ Փորագրանկարների իր ալբոմը նվիրել է կայսր Ալեքսանդր III-ին, ինչի համար ստացել է բարձր պարգև։ Նրա մեկ այլ ալբոմ գնել է Էրմիտաժը[2]։

Կրասնուշկինայի ճակատամարտային նկարչության ուսուցիչն է եղել Բոգդան Վիլլեվալդեն։ Կրասնուշկինայի ստեղծագործությունները ցուցադրվել են Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում և Պետերբուրգի նկարիչների միությունում։ 1882 թվականից զբաղվել է օֆորտային (eau-forte) փորագրությամբ։ 1904 թվականին Մոսկվայում ներկայացվել են Կրասնուշկինայի երեք նկարները` «Գուդոշնիկը Պոմպոյում», «Կազակների զորախաղեր» և «Հետախուզման մեջ» (իտալական ժողովրդական կյանքից)[2]։

1893 թվականից Ելիզավետա Կրասնուշկինան ապրել է Հռոմում, որտեղ ունեցել է իր արվեստանոցը (այլ տվյալներով Հռոմում ապրել է 1897 թվականից[3]): Պարբերաբար մասնակցել է Հռոմում կազմակերպված ցուցահանդեսներին։ Ցուցահանդեսներից մեկում ներկայացվել է նաև նրա աշխատանքներից մեկը, որն արժանացել է թագավորական զույգի ուշադրությանը. դա «Կազակներ» փորագրանկարն է։ Փորագրանկարը ձեռք է բերել Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ II[2]։

Ելիզավետա Կրասնուշկինայի ստեղծագործությունները գտնվում են Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է չորս արծաթե մեդալներով` ձիերի մեծ և փոքր Էսքիզների համար, որոնք գտնվել են ակադեմիական ցուցահանդեսում 1881 թվականին և երկու փոքր մեդալով էսքիզի և նկարչության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гаврюшкин, Олег Павлович Вдоль по Питерской. Хроника обывательской жизни. - Таганрог: БАННЭРплюс, 2000. - 436 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Емельянов, Сергей Николаевич Художница Краснушкина // www.proza.ru. - 2009. - 13 апр.
  3. Краснушкина Елизавета Захарьевна // Донская энциклопедия. — Таганрогː Айкен, 2015. — Т. 1. — С. 409. — ISBN 978-5-900948-17-1.

Արտաքին հղումներ խմբագրել