Ելիզավետա Դանիացի (1524-1586)

Ելիզավետա Դանիացի (դան․՝ Elisabeth af Danmark, հոկտեմբերի 14, 1524(1524-10-14)[1][2], Դանիա - հոկտեմբերի 15, 1586(1586-10-15)[1][2], Gedser, Գուլբորգսուն, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), Օլդենբուրգների արքայատոհմի արքայադուստր է, առաջին ամուսնությունում ամուսնացած է եղել Մագնուս III Մեկլենբուրգ-Շվերինսկացու հետ, իսկ երկրորդում Ուլրիխ III Մեկլենբուրգ-Գյուստրովացու հետ։

Ելիզավետա Դանիացի
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1524(1524-10-14)[1][2]
Ծննդավայր Դանիա
Վախճանի օր հոկտեմբերի 15, 1586(1586-10-15)[1][2] (62 տարեկան)
Վախճանի վայր Gedser, Գուլբորգսուն, Զելանդիա տարածաշրջան, Դանիա
Թաղված Güstrow Cathedral
Դինաստիա Օլդենբուրգներ
Քաղաքացիություն Նորվեգիա,  Դանիա և Գերմանիա
Հայր Ֆրեդերիկ I
Մայր Սոֆյա Պոմերանիացի
Ամուսին Ulrich, Duke of Mecklenburg? և Magnus III, Duke of Mecklenburg?
Զավակներ Sophie of Mecklenburg-Güstrow?

Կենսագրություն խմբագրել

Ելիզավետան Դանիա և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ I-ի և նրա երկրորդ կին Սոֆիա Պոմերանցու ավագ դուստրն էր[3]։ Նա մեծացել է իր խորթ եղբայր Քրիստիան III-ի արքունիքում։ Ժամանակակիցները նրան նկարագրում էին, որպես արտասովոր գեղեցկուհի։ Անգլիացի դեսպանորդ Ռոբերտ Բարնսը իր զեկույցներում նշում էր, որ դեռևս երբեք չի տեսել առավել գեղեցիկ և բարեկիրթ օրիորդի[4]։

1542 թվականին նա նշանադրվեց Մեկլենբուրգ-Շվերինիայի դուքս Մագնուս III-ի հետ, իսկ 1543 թվականի օգոստոսի 26-ին Քիլում տեղի ունեցավ նրանց ամուսնությունը։ Ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չունեցան, իսկ իննը տարի անց Ելիզավետան այրի դարձավ և 1551 թվականի վերադարձավ Դանիա։ 1556 թվականի փետրվարի 14-ին նա կրկին ամուսնացավ, այս անգամ Ուլրիխ III-ի հետ, որը նրա մահացած ամուսնու հորաքրոջ որդին էր։ Այս ամուսնությունը երջանիկ դուրս եկավ, և արդեն 1557 թվականին Ելիզավետան լույս աշխարհ բերեց իր միակ երեխային՝ դուստր Սոֆիային, որը հետագայում դարձավ Դանիայի և Նորվեգիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի կինը։

Ելիզավետան իր կյանքի ամբողջ ընթացքում պահպանում էր կապը ընտանիքի և դանիական արքունիքի հետ, պարբերաբար այցելեով իր հարս Դորոթեա Սաքսեն-Լաուենբուրգացուն։ Երբ նրա դուստր Սոֆիան ամուսնացավ հորեղբոր որդու Ֆրեդերիկի հետ, նրա այցերը Դանիա հաճախակի դարձան։ Ելիզավետայի աջակցությամբ վերականգնվեցին Գյուստրով և Դոբերան քաղաքների եկեղեցիները, ինչպես նաև նա մենաստանները, դպրոցները և հիվանադանոցներն էր հովանավորում[4]։ Ելիզավետան մահացավ 1586 թվականի, երբ վերադառնում էր Դանիա կատարած իր այցից։ Նրան տեղափոխեցին Մեկլենբուրգ և թաղեցին Գյուստրովի տաճարում։ Մի քանի տարի անց նրա երկրորդ ամուսինը թաղվեց նրա հարևանությամբ[4]։

Ժառանգներ խմբագրել

Ելիզավետայի թոռնուհի Աննա Դանիացին ամուսնացավ Անգլիայի թագավոր Հակոբ I-ի հետ։ Եվ այսպիսով, Բրիտանիայի յուրաքանչյուր միապետ նրա անուղղակի հետնորդն է, այդ թվում այժմյա թագուհի Եղիսաբեթ II-րդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  3. «Elizabeth Oldenburg, Princess of Denmark» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Elisabeth, Hertuginde af Meklenborg» (դանիերեն). runeberg.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.

Գրականություն խմբագրել