Ելենա Սատինե (անգլ.՝ Elena Satine, վրաց.՝ ელენა სატინი, նոյեմբերի 24, 1987(1987-11-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է Starz հեռուստաալիքի «Կախարդական քաղաք» սերիալում և ABC հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում խաղացած դերերով։

Ելենա Սատինե
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 24, 1987(1987-11-24) (36 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Վրաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 2180812
elenasatine.com

Կյանք և կարիերա խմբագրել

Սատինեն ծնվել է Թբիլիսիում։ Հետագայում նա տեղափոխվել է ապրելու Սոչիում։ Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 6 տարեկան հասակում՝ մասնակցելով «Առավոտյան աստղ» մանկական հեռուստահաղորդմանը։ 9 տարեկանում նա արդեն միջազգային մրցանակի դափնեկիր էր, եղել է «Կինոտավր» կինոփառատոնի ամենաերիտասարդ մասնակիցը։ 1998 թվականին՝ Նյու Յորք կատարած մի քանի ուղևորություններից հետո, Սատինեն մասնակցել է մասնագիտական արվեստի դպրոցների բաց մրցույթին և այնտեղ ընդունվել սովորելու։ 16 տարեկանում՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, Սատինեն ուսումը շարունակել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, ինչպես նաև միջազգային կրթաթոշակ է ստացել Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայից[1]։

Սատինեն նախքան «Կախարդական քաղաք» սերիալում կանոնավոր դեր ստանալը մի քանի աննշան դերեր է խաղացել հեռուստատեսությունում և կինոյում։ Շոուն փակվել է երկու եթերաշրջանից հետո։ 2014 թվականին հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում ստացել է ազնվակիրթ, խելացնոր Լուիզա Էլլիզի դերը։ Նա սկզբում հրավիրված է եղել մի քանի էպիզոդների համար, բայց հետագայում ընդգրկվել է կանոնավոր կազմում[2]։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Սատինեն ամուսնացել է «The All-American Rejects» խմբի երգիչ և բասիստ Թայսոն Ռիթերի հետ, որի հետ հանդիպում էր մեկ տարի[3]։

2015 թվականին նկարահանվել է Քրիս Քորնելի «Nearly Forgot My Broken Heart» տեսահոլովակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Ալիքային ազդեցություն Ripple Effect Սոֆյա
2007 ֆ Holier Than Thou Էինկա
2008 ֆ Խորտկարանի աստղեր Bar Starz երիտասարդ դերասան
2008 ս Gemini Division Նադյա
2008 ս Խուզարկու Ռաշ Cold Case Նադյա Կոսլոու
2009 ֆ 5 գիշեր Հոլիվուդում 5 Nights in Hollywood Պենելոպա
2009 ֆ Adventures in Online Dating Քրիստինա
2009 ֆ Մի նայիր վերև Don't Look Up Անկա
2009 ս Մելրոուզ Փլեյս Melrose Place Էբբի Դուգլաս
2010 ս Ագաթա Քրիստի Պուարո Poirot կոմսուհի Անդրենի
2010 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville Միրա
2010 ֆ Kelly Brook's Cameltoe Shows Ելենա
2011 ֆ Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It Քրիստինա
2011 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS: Naval Criminal Investigative Service Ադրիանա Գորգովա
2012-2013 ս Կախարդական քաղաք Magic City Ջուդի Սիլվեր
2013 ֆ Վեցերորդ ատրճանակ The Sixth Gun Միսսի Հյում
2014 ս Agents of S.H.I.E.L.D. Լորելեյ
2014 ս Մատադոր Matador Մարգո
2014-2015 ս Վրիժառություն Revenge Լուիզա Էլլիս
2015 ֆ Կայծակ Zipper Էլլի Գրին
2015 ֆ The Pinhole Affect Բյանկա Ֆերդյուժ
2015 ֆ Beautiful Now Ջեկի
2016 ֆ Outlaw Ելենա
2016 ս Ժամանակից դուրս Timeless Ջուդիտ Քեմփբել
2017 ս Թվին Փիքս Twin Peaks Ռոնդա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Russian Beauty Sizzles in New TV Series». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 'Revenge' Promotes Elena Satine to Series Regular (Exclusive)
  3. Tyson Ritter and Elena Satine Are Married

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Սատինե» հոդվածին։