Չայկովսկայա Ելենա Անատոլիևնա (օրիորդական ազգանունը՝ Օսիպովա) (ռուս.՝ Елена Анатольевна Чайковская, դեկտեմբերի 30, 1939(1939-12-30)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), գեղասահքի խորհրդային և ռուս մարզիչ, հեղինակ է գեղասահորդի դաստիարակությանը վերաբերող մի քանի գրքերի։

Ելենա Չայկովսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Еле́на Анато́льевна О́сипова
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Еле́на Анато́льевна Чайко́вская​
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 30, 1939(1939-12-30)[1] (84 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ելենա Չայկովսկու ծնողները՝ Անատոլի Օսիպովը և Տատյանա Միխայլովնան, եղել են մոսկովյան Մոսսովետի անվան թատրոնի դերասաններ։ Մանկության տարիներին հոր հետ Ելենան նկարահանվել է «Մեքենա 22-12» գեղարվեստական ֆիլմում (1949):

Մեծ հայրենական պատերազմի սկզբներին Ելենա Չայկովսկայայի մայրը տեղափոխվել է Ղազախստան։ Պատերազմից հետո նրանք վերադարձել են Մոսկվա։ Ելենա Չայկովսկայայի մոտ բժիշկները հայտնաբերում են թոքերի սևացում և խորհուրդ են տվել մաքուր օդում զբաղվել սպորտով։ Այդ պատճառով էլ հայրը նրան տարավ Պատանի պիոներների ստադիոն, որտեղ էլ սկսվեց զբաղվել գեղասահքով, իսկ մարզիչն էր Տ.Ա.Տոլմաչևան։

Սպորտային կարիերան խմբագրել

1957 թվականին Ելենա Չայկովսկայան մենապարով դարձավ Խորհրդային Միության չեմպիոն։ Դպրոցն ավարտելուց հետո Ելենա Չայկովսկայան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմեստերական ֆակուլտետ և ավարտել է այն 1964 թվականին։ Հավանաբար, նա առաջինն էր որպես սառույցի բալետի բալետմեստեր։ Հետագայում Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում ստեղծվեց հատուկ ֆակուլտետ, որտեղ նախկին սպորտսմենները վերապատրաստվում են որպես մարզիչներ։ Ներկայումս ֆակուլտետը ղեկավարում է պրոֆեսոր Ելենա Անատոլիևովա Չայկովսկայան։

Սովորելուց հետո Ելենա Չայկովսկայան դարձել է մարզիչ (սկսած 1964 թվականից), 1987-1990 թվականներին՝ «Դինամոյի» գեղասահքի գլխավոր մարզիչ, 1993-1997 թվականներին՝ գեղասահքի Ռուսաստանի հավաքականի մարզչական խորհրդի նախագահ։ Կարճ ժամանակ նա մարզել է Տատյանա Տարասովա Անատոլևնա և Գեորգի Պրոսկուրին զույգին։ Չայկովսկայայի աշակերտներից մեծ հաջողությունների են հասել Լյուդմիլա Պախոմովա և Ալեքսանդր Գորշկով (այս զույգի հաջողությունների համար նրան շնորհվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում), Նատալյա Լինիչուկ և Գենադի Կարպոնոսով զույգերը։ Ելենա Չայկովսկայայի մոտ մարզվել են նաև Վլադիմիր Կովալյովը, Վլադիմիր Կոտինը, Մարիա Բուտիրսկայան։ Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում նրա աշակերտները նվաճել են 11 ոսկե մեդալ (գեղասահքի պատմության մեջ բոլոր մարզիչների միջեւ երկրորդ տեղը)։

80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին Չայկովսկայան աշխատել է սառույցի վրա ներկայացումներ բեմադրելով պրոֆեսիոնալ գեղասահորդների խմբերի հետ։

Ելենա Չայկովսկայան Մոսկվայում ստեղծել էր «Չայկովսկայայի չմուշկը» գեղասահորդների դպրոցը։ Այդ դպրոցում են մարզվել Յուլյա Սալդատովան, Քրիստինա Օբլասովան, ինչպես նաև լիտվացի պարողներ Մարգարիտա Դրոբյազկոն և Պովիլաս Վանագասը։

Հասարակական և քաղաքական գործունեություն խմբագրել

Մասնակցություն Վորոնենկով-Նովիկովի լոբբիստական սկանդալին խմբագրել

Ելենա Չայկովսկայան անուղղակի մասնակցություն ունեցավ Վորոնենկով-Նովիկով գործով լոբբիստական սկանդալին։ 2000 թվականին «Сибфорпост» ընկերության ներկայացուցիչ (նա զբաղվում էր Ռուսաստանի հյուսիսային շրջաններում սննդի մատակարարմամբ) Ե. Տրոստենցովը ծանոթացել է Դենիս Վորոնենկովի և Չայկովսկայայի որդու՝ Իգոր Նովիկովի հետ[4]։ Տրոստենցովը ցանկանում էր դաշնային բյուջեից փոխհատուցում ստանալ այդ մատակարարումների համար, ինչպես նաև երկարաձգել հաջորդ տարվա մատակարարման պայմանագրերը[4]։ Վորոնենկովը նշել է, որ այդ հարցը կարելի է լուծել միայն «Միասնություն» իշխանամետ խորհրդարանական խմբակցության ղեկավարության միջոցով։ Նա 60 հազար դոլարով այս ֆիրմաների ներկայացուցիչներին ուղեկցել է խմբակցության ղեկավարների՝ Բորիս Գրիզլովի ու Ֆրանց Կլինցևիչի մոտ[4]։ Վորոնենկովը հանդես եկող կուսակցությունների ղեկավարներին ներկայացրել է որպես գործարար, որոնք փողով օգնել էին «Միասնությանը» ընտրությունների ժամանակ[4]։ Հանդիպման ընթացքում կուսակցության ղեկավարները ֆիրմային աջակցություն խոստացան[4]։ Հետագայում, ըստ Տրոստենցովի, Վորոնենկովը մշտապես պահանջել է գումար փոխանցել Գրիզլովին և Կլինցևիչին ու գործարարից վերցրել է 150 հազար դոլար[4]։ Գործարարը կարողացել է գտնել Կլինցևիչին, ով խորհուրդ է տվել դիմել իրավապահ մարմիններին[4]։ Վորոնենկովին և Նովիկովին փոխանցելու համար իրավապահ մարմինները պատրաստել էին հատուկ «պիտակավորված» տասը հազար դոլար[4]։ 2001 թվականին նրանց ձերբակալեցին Ե. Տրոստենցովի կողմից այդ գումարի անմիջական փոխանցման ժամանակ։ Սկսվեց քրեական գործ՝ «Շորթում» հոդվածով[4]։ Սակայն շուտով գործը փակվեց։ Դատախազությունը հրաժարվեց համաձայնություն տալ երկու կասկածյալների ձերբակալման համար և դադարեցրեց քրեական գործը նրանց նկատմամբ՝ համարելով, որ դա Տրոստենցովի պարտքի վերադարձն է Վորոնենկովին և Նովիկովին[4]։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական տարածաշրջանային հանցավորության դեմ պայքարի պետ, գնդապետ Միխայիլ Իգնատովը, ով ղեկավարում էր այս գործը, ինքն էլ մեղադրվեց այն բանում, որ կաշառք է վերցրել Ելենա Չայկովսկայայից՝ որդուն ազատելու համար [5]: Տուժածներն էին Վորոնենկովը և Նովիկովը[5]։ Թեև Մոսկվայի քաղաքային դատարանը արդարացրեց Իգնատովին, սակայն գնդապետը ազատազրկվեց 2 տարի ժամկետով[4]։ 10 հազ. դոլարն անհետացավ[4]։ Եվգենի Տրոստենցովը ստիպված էր փախչել արտերկիր, քանի դեռ քրեական գործը փակված չէր հանցակազմի բացակայության պատճառով[4]։ Ինչ վերաբերում է Դենիս Վորոնենկովին, ապա նա 2011 թվականին դարձավ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամ՝ ընտրվելով ԿԽՄԿ կուսակցության ցուցակով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чайковская Елена Анатольевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК ЮКОС
  3. «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Грязный след: от чего бежит Денис Вороненков
  5. 5,0 5,1 «Никитинский Л. Провокация взятки. За что сидит полковник РУБОП? // Новая газета. — 2003. — № 67». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել