Ելենա Ալեքսանդրովնա Լետուչայա (ռուս.՝ Елена Александровна Летучая, դեկտեմբերի 5, 1978(1978-12-05), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, դերասանուհի, լրագրող, հեռուստալրագրող, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, տնտեսագետ և հասարակական գործիչ։ Կարիերան սկսել է 2011 թվականին։ «Խոհանոց» հեռուստասերիալի պրոդյուսերն է (2-րդ եթրաշրջանից սկսած)։ Ելենան հանդիսանում է «Արձակուրդները Մեքսիկայում» շոուի պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարիստը։ Հանդիսանում է նաև «Խոհանոցը Փարիզում» սիկվելի և «Пусть говорят» հեռուստահաղորդման պրոդյուսերը։

Ելենա Ալեքսանդրովնա Լետուչայա
Елена Александровна Летучая
Դիմանկար
Ծնվել է1978, դեկտեմբերի 5
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Յարոսլավլ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի տրանսպորտի բաց ակադեմիա (2005)
ՄասնագիտությունՀաղորդավարուհի
Դերասանաուհի
Լրագրող
Հասարակական գործիչ
Տնտեսագետ
Ռեժիսոր
Պրոդյուսեր
Սցենարիստ
Հեռուստալրագրող
Գործունեություն2011-այժմ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքelena-letuchaya.ru
 Elena Letuchaya Վիքիպահեստում

Աշխատում է «СТС» և «Пятница!» հեռուստաընկերություններում։ «Ревизорро» հեռուստահաղորդման հաղորդավարուհին է[1][2] («Ревизорро» հեռուստահաղորդումը ստեղծվել է 2014 թվականի հունիսի 4-ին)։ Նախկինում աշխատել է որպես տնտեսագետ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունում։

Կենսագրություն խմբագրել

Ելենա Լետուչայան ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄՅարոսլավլ քաղաքում[3]։ Դպրոցում գերազանցիկ է եղել։ Ծնողների խնդրանքով դպրոցն ավարտելուց հետո շարունակել է ուսումը տնտեսագիտական թեքվածությամբ։ 1995-1998 թվականներին սովորել է Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի Տնտեսա-ֆինանսական քոլեջում։ Հետո տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել աշխատանքի «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունում։ Մոսկվայում սովորել է ռեժիսուրային և պրոդյուսերական աշխատանք «Օստանկինո» հեռուստադպրոցում։ «Օստանկինո» հեռուստադպրոցն ավարտել է 2010 թվականին։ Հեռուստադպրոցն ավարտելուց հետո դարձել է «Пусть говорят» թոք-շոուի պրոդյուսերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Елена Летучая: легкая на подъем! — Вокруг ТВ». www.vokrug.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  2. «Новости » Осенние премьеры на телеканале ПЯТНИЦА!». Friday.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. «Биография | Официальный сайт Елены Летучей». elena-letuchaya.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Լետուչայա» հոդվածին։