Եզնիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն եզն բառից։ Այս անվանը համազոր են հայերեն Ցլիկ, թուրքերեն Էօքուզ, Բուղա, սանսկրիտ Ukşan անձնանունները, որոնք նույնպես նշանակում են «եզ»։ Սկսել է գործածվել 5-րդ դարից[1]։

Եզնիկ
Եզնիկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունեզ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններՑլիկ, Էօքուզ, Բուղա, Ukşan
Կապված հոդվածներ«Եզնիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Եզնիկ Կողբացի, աշակերտ Մեսրոպ Մաշտոցի, ով 424 թվականին ուղարկվեց Եդեսիա, ապա Բյուզանդիա՝ ուսանելու և թարգմանություններ կատարելու։
  • Եզնակ կաթողիկոս, ունի Թուղթ առ Մաշտոց[2]։
  • Եզնիկ երեց, թողել է մի կարճ գրվածք՝ «Նշանագիր կարգաց բանից»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 97-98 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ Բ․ 862
  3. Ձեռագիր Վենետիկ, Բ․ 1060