Եգոր Կորաբլին[1] (փետրվարի 12, 2002(2002-02-12), Մոսկվա, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, երաժիշտ, ավելի հայտնի է որպես Եգոր Շիպ[2]։

Եգոր Շիպ
Ի ծնե անունռուս.՝ Егор Владимирович Кораблин
Նաև հայտնի է որպեսЕгор Шип
Ծնվել էփետրվարի 12, 2002(2002-02-12) (22 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, երգիչ, ռեփեր և տիկտոկեր
Գործիքներվոկալ
 Egor Ship Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայում[2]։ 2018 թվականին Դմիտրի Գուբերնիևի, Տետիչ Օլիմպիադայի և այդ ակադեմիայի ուրիշ աշակերտուհու՝ Միլա Շևիչի հետ վարել է Արտեկում անցկացվող ռուսական ազգային «Մանկական Եվրատեսիլի» եզրափակչի ընտրությունները[3][4]։ Նաև «ՆՏՎ» ալիքում վարել է «Супер Дети Fest» հաղորդումը[4]։

10 տարի զբաղվել է ֆուտբոլով[1], բայց 2019 թվականին լքել է ակումբը։ Ինչպես պատմում է Եգորը, նրա հայրն ասել է․ «Կամ դու շարունակում ես զբաղվել ֆուտբոլով, որովհետև դրա համար մենք ծախսել ենք շատ ժամանակ, ուժ և գումար, կամ կարող ես այլևս գումար չխնդրել»[4]։

Եղել է «Hype House Rus» տիկտոկերների տան հիմնադիրներից[4]։ Այնտեղից «հեռացվելուց» հետո ստեղծել է «Freedom Team House»-ը[4]։

Մայիսի 28-ին Եգորն առանձին թողարկել է «DIOR» երգը, իսկ հունիսի 1-ին YouTube-ում տեղադրել է տեսահոլովակը[5][6]։

Նույն ամռանը Եգորը հանրությանը ներկայացրել է Միա Բոյկայի հետ դուետը՝ «Պիկաչուն», որը TopHit պորտալի կողմից հրապարակվող «YouTube-ի ամենահայտնի երաժշտական տեսահոլովակում» հասել է 1-ին հորիզոնականի և նույն պորտալից՝ «Top Radio & YouTube Hits» համահավաքի հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականին[7]։ Ընդ որում, «Forbes»-ի տվյալներով՝ տեսահոլովակի բյուջեն կազմել է ընդամենը 50 հազար ռուբլի[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություն
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[9]
TopHit
Top YouTube Hits
[9]
2020 «Fake Love» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի ապրիլի 23-ին[10]
«DIOR» 66 14 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի մայիսի 28-ին[5]
«Dior» (DJ Nejtrino & DJ Baur Remix) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հունիսի 9-ին[11]
«Как твои дела?» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հունիսի 30-ին[12]
«Пикачу» (Mia Boyka & Եգոր Շիպ) 2 1 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հուլիսի 30-ին[13]
«Gameboy» (Remix) (Pasha Leem & Եգոր Շիպ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 13-ին[14]
«Не грусти» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին[15]
«Безалкогольное вино» (Եգոր Շիպ & Գանվեստ ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին[16]
«Не влюблюсь» (RUS & Եգոր Շիպ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Егор Кораблин Актёр Певец | Россия». ACMODASI RU. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 «От "богатого школьника" до популярного тиктокера: как прославился Егор Шип». Cosmopolitan. 2020 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Давно у нас в ленте не было селфи —...». Академия популярной музыки Игоря Крутого (Facebook). 2018 թ․ հունիսի 6.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Егор Шип: «Не люблю, когда меня называют тиктокером»». ТНТ MUSIC. 2020 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «‎Альбом «Dior - Single» (ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Егор Шип - DIOR (Премьера клипа, 2020) 12+». YouTube. 2020 թ․ հունիսի 1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Mia Boyka & Egor Ship - Pikachu(listen to the song, watch the music video)».
  8. «Пустили в оборот: сколько блогеры тратят на производство и продвижение на YouTube». Forbes. 2020 թ․ հոկտեմբերի 28.
  9. 9,0 9,1 «DIOR»:
    «Top YouTube Hits, 5 Jun - 11 Jun 2020 (YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
    «Top Radio & YouTube Hits, 5 Jun - 11 Jun 2020 (Radio & YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
    «Top YouTube Hits, 5 Jun - 11 Jun 2020 (YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
    «Пикачу»:
    «Mia Boyka & Egor Ship - Pikachu». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «‎Альбом «Fake Love - Single» (ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «‎Альбом «Dior (DJ Nejtrino & DJ Baur Remix) - Single» (ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «‎Альбом «Как твои дела? - Single» (ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «‎‎‎‎Альбом «Пикачу - Single» (Mia Boyka & ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «‎Альбом «Gameboy (Remix) - Single» (Pasha Leem & ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «‎Альбом «Не грусти - Single» (ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «‎Альбом «Безалкогольное вино - Single» (ЕГОР ШИП & Ганвест) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «‎Альбом «Не влюблюсь - Single» (RUS & ЕГОР ШИП) в Apple Music». Apple Music. 2020 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Շիպ» հոդվածին։