Եգիպտական տառեղ (լատին․՝ Bubulcus ibis[1]), տառեղների ընտանիքի խոշոր թռչուն։ Եգիպտական տառեղն աշխարհի առավել տարածված թռչուններից մեկն է[2]։

Եգիպտական տառեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Տառեղներ
Ցեղ Bubulcus
Տեսակ Եգիպտական տառեղ
Լատիներեն անվանում
Bubulcus ibis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնային արեալ

     Ամբողջ տարվա      Ձմեռոց


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում։ Առանձնյակներն առավել հայտնի են նրանով, որ կարողանում են արագորեն տարածվել մի տարածքից մյուսը։ Հայտնի դարձան 19-րդ դարում անցկացված հետազոտություններից հետո։

Սա տառեղների առավել չորասեր և ցամաքաբնակ տեսակն է։ Ապրում են փարթամ խոտածածկ ունեցող տարածքներում, այդ թվում կարող են հարմարվել նաև չոր և խոնավ կլիմայի պայմաններին։ Բացի այդ, ապրում են նաև ճահիճներում, բարձրավանդակներում, սավաննաներում և այլն։ Կենդանու գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ եգիպտական ձտառեղները ի տարբերություն իր ցեղի մյուս ներկայացուցիչների մարդամոտ են և չեն վախենում մարդկանցից։

Բացի մարդկանցից, այս առանձնյակները կարող են ապրել նաև այլ տեսակի խոշոր կաթնասունների հարևանությամբ։ Այդպիսի կաթնասուններ կարող են լինել փիղը, զեբրերը, սովորական գետաձին և այլն։ Ավելի խոշոր կենդանիների պարագայում, նրանք կարող են նստել այդ կենդանիների մեջքին։ Հիմնականում սնվում են թրթուրներով, որդերով և այլ աղեխորշավորներով։ Ավելի հասուն առանձնյակները սնվում են գորտերով և ձկներով։

Կարգաբանություն խմբագրել

Պատմական ուսումնասիրություններ խմբագրել

Եգիպտական տառեղների մասին առաջին գիտական նկարագրություններն ամփոփված են 1758 թվականին հրատարակված շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լիննեյի «Բնության համակարգ» գրքում[3]։

Հեղինակը գրքում ներկայացրել է եգիպտական տառեղի գիտական դասակարգումը, կենսաբանական նկարագրությունը և այլ ընդհանուր հատկանիշներ։

Մեկ դար անց՝ 1855 թվականին, ֆրանսիացի գիտնական Շառլ Լյուսեն Բոնապարտը մանրամասնորեն նկարագրել է այս առանձնյակի կենսաբանական կառուցվածքը և բազմացման գործընթացը, ինչպես նաև ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։

Ըստ սկզբնական աղբյուրների հիմնական տվյալների, այս թռչունները նախկինում լայնորեն տարածված են եղել Հին Եգիպտոսում և տեղացիների կողմից դարձել են պաշտամունքի առարկա։

1931 թվականին ամերիկացի թռչնաբան Ջեյմս Պիտրսը իր աշխատությունում ներկայացրել է, որ եգիպտական տառեղը տառեղների ընտանիքի պարզագույն ներկայացուցիչն է։ 1956 թվականին մեկ այլ ամերիկացի գիտնական՝ Վոլտեր Բոքը իր աշխատությունում հավելեց, որ մարմնի համեմատ այս կենդանիները ունեն բավականին կարճ ոտքեր և փոքր կեռ կտուց։ Փետուրները ունեն հիմնականում սպիտակ գունավորում, իսկ պարանոցի մի հատվածում փետուրները ստացել են օքրայի գույն։

1976 թվականին Միչիգանի համալսարանի պրոֆեսորներ Ռոբերտ Փեյնի և Քրիստոֆեր Ռիսլիի կատարած ոսկրաբանական և կառուցվածքային հետազոտություններն ապացուցեցին, որ եգիպտական տառեղների ամենամոտ գենետիկական և ֆիզիոլոգիական ազգական-թռչունը սպիտակ տառեղն է[4]։

1987 թվականին կատարված կենսաքիմիական հետազոտությունները ընդհանուր համախմբեցին տեսակի մասին ունեցած գիտելիքները և ամփոփեցին մեկ ընդհանուր գիտական աշխատության բաժնի մեջ։ Հետազոտությունները գլխավորում էր Եյլի համալսարանի պրոֆեսոր, կենսաբան Ֆրեդերիկ Շելդոնը[5]։ Նա նաև ապացուցեց, որ այս թռչունը տառեղների տեսակ է[6]։ Էվոլյուցիայի ընթացքում, եգիպտական տառեղները հարմարվել են ջրային և ջրի ափամերձ տարածքներում ապրելուն։ Պատմական բարդ զարգացումների և կենսաբանական օրինաչափությունների արդյունքում այս տեսակի առանձնյակները կարողացել են դառնալ տափաստանների, սավաննաների և մարգագետինների տիպիկ բնակիչներ։

Այս առանձնյակները ունակ են նաև խաչասերվել նույն ընտանիքի այլ թռչունների հետ (օրինակ՝ փոքր կապույտ տառեղ, փոքր սպիտակ տառեղ, ամերիկյան տառեղ)

Տարատեսակներ խմբագրել

 
Արևելյան տարատեսակը` B. i. coromandus

Փորձագետների մեծամասնությունը եգիպտական տառեղներին բաժանում են երկու հիմնական խմբերի կամ տարատեսակների՝ B. i. ibis և B. i. coromandus: Այս բաժանումը կատարվել է հաշվի առնվելով երկու առանձնյակների գունային տարբերությունները և ընդհանուր օրինաչափությունները։ 1998 թվականին բրիտանացի թռչնաբաններ Յան Մաքալլան և Մյուրեի Բրյուսն առաջարկել են նույն տեսակի երկու խմբերի բաժանումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենդանիները ունեն որոշակի տարբերություններ՝ փետուրների գույների մեջ, բազմացման ժամանակահատվածի անհամապատասխանումները և այլն։

Սակայն որոշակի փորձագետներ և կենսաբաններ պնդում են, որ այս կենդանիները պետք է հանդես գան մեկ անվան տակ, քանի որ ունեն նույն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածքը և ազատ խաչասերվելիս տալիս են բեղուն սերունդ։

Հաշվի է առնվել նաև եգիպտական տառեղների երկու տեսակների բնական արելները[7]։

B. i. 87ibis տեսակները ապրում են Արևմտյան կիսագնդում՝ Եվրոպայում (Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Իտալիա, Մալթա, Գերմանիա), Աֆրիկայում` (Գանա, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Քենիա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Անգոլա, Բոտսվանա, Սուդան, Եթովպիա, ՀԱՀ, Սվազիլենդ, Լեսոթո, ԿԺԴՀ, Մադագասկար և այլն) և Ասիայի որոշակի հատվածում (Հայաստան, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Իսրայել, Սիրիա, Լիբանան, Իրան, Իրաք, Սաուդյան Արաբիա, Օման, Ադրբեջան), ինչպես նաև 20-րդ դարից ամբողջ Ամերիկայում։

B. i. coromandus տեսակը բնակվում է Արևելյան կիսագնդում` Ճապոնիայում, Արևելյան Հնդկաստանում, Հնդկաչին թերակղզում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում[8] և Խաղաղ օվկիանոսի անդրծովյան մի շարք տարածքներում (Նոր Զելանդիա, Ֆիջի, Վանուատու և այլն)։

Նկարագրություն խմբագրել

 
Եգիպտական տառեղի գլխի փետրածածկույթը

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Եգիպտական տառեղը կարճահասակ և կարճ ոտքերով թռչուն է։ Նրա հասակը հավասար է մի քանի գորշ ագռավների միասին հասակին, սակայն այսուհանդերձ այն համարվում է տառեղների համեմատաբար առավել փոքր տեսակի թռչուն։

Այս թռչնին բնորոշող արտաքին տեսքը դա կարճ պարանոցը և հզոր, կեռ և փոքր կտուցն է։ Ընդհանուր երկարությունը տատանվոււմ է 46-ից 56 սմ, իսկ քաշը՝ 340-390 գ։ Թռչունների թևերի բացվածքը հասնում է 88-96 սմ։ Արուները էգերի համեմատ շատ ավելի մեծ են, սակայն դրանց միջև տարբերությունը չնչին է։ Հետևաբար վատ է արտահայտված սեռական դիմորֆիզմը։

Փետուրներ խմբագրել

Թռչունների մաշկը արտաքին շերտից պատված է փետրային ծածկույթով, իսկ ոտքերի ստորին հատվածը՝ կրնկաթաթը և մատները զուրկ են փետուրներից և ծածկված են եղջերային թեփուկներով։

Ըստ կառուցվածքի և կատարած գործառույթների փետուրները զանազան են և լինում են տարբեր տեսակի և գույների։ Այս թռչնի մոտ տարբերվում են ուրվագծային փետուրներ, աղափետուրներ և բմբուլներ։ Թռչուններին բնորոշ է փետրափոխանակությունը։

Այս առանձնյակների մոտ փետուրները ունեն սպիտակ, և մասամբ դեղին գունավորում։ Աշնանը եգիպտական տառեղի փետրափոխանակության շրջանն է և այս ժամանակահատվածում թռչունները ձեռք են բերում մաքուր և սպիտակ փետուրներ։ Սպիտակ փետուրները պահպանվում են նաև գարնանը և ամռանը։ Թռչունների մեծամասնության գլխի գագաթի, պարանոցի և մեջքի փետրածածկը ունի դեղին, իսկ որոշ առանձնյակների մոտ նարնջագույն կամ օխրա գունավորում կամ երանգ։

Մազերի կուտակումից նրանց գլխի վերևում՝ գագաթին, առաջացել է մազափունջ, որը ևս ունի դեղնավուն գույն։ Այդ մազափունջն առավել լավ է արտահայտված արուների մոտ։ Որոշ թռչունների մոտ այս մազափունջը բացակայում է, որը մուտացիայի նշան է։

Բազմացման և ձվադրման շրջանում գունային փոփոխություններ են նկատվում նաև կենդանիների ոտքերի գույնի հետ. նրանք ստանում են դեղնանարնջագույն երանգ։ Արևելյան ենթատեսակի թռչունների փետուրները գունային առումով որոշ չափով առավել առատ են, ի տարբերություն արևմտյանի։ Նրանց գունավոր փետուրները ունեն առավել վառ գունավորում։

Տեսողություն և ձայներ խմբագրել

Եգիպտական տառեղների տեսողական վերլուծիչն աչքերն են։ Դրանք ունեն բարդ կառուցվածք և հնարավորություն են ստեղծում կենտրոնականալ մեկ առարկայի վրա։ Ֆիզիոլոգիական ուսումնասիրությունները հաստատել են, որ թռչունները ունակ են մթության մեջ զբաղվել որսով։ Թռչունների աչքը ունի բարդ կառուցվածք և կազմված է մի քանի թաղանթներից։

Այս թռչունները շատ քիչ են ձայներ արձակում՝ գաղութացման, վտանգի և գոյության կռվի ժամանակ։ Նրանք արձակում են խուլ միավանկ ձայներ։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնք ավելի աղմկոտ են։

Կառուցվածք խմբագրել

Հենաշարժիչ համակարգ խմբագրել

 
Եգիպտական տառեղների կմախքը, ողնաշարը և պարանոցային ոսկրերը

Մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար ու շարժուն պարանոցից, կլորավուն իրանից և վերջույթներից։ Մաշկը բարակ է, ինչպես նաև բացակայում են մաշկային գեղձերը։ Միակ գեղձը, որով օժտված են եգիպտական տառեղները դա պոչուկային գեղձն է։ Այս գեղձի արտադրանքի միջոցով թռչունների փետուրները չեն թրջվում ջրում։ Այս առանձնյակների մոտ ծնոտները վերափոխվեն են, դառնալով թռչնի կարճ ու հզոր կտուցը։

Կտուցը կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցը կարևոր նշանակություն ունի եգիպտական տառեղների կյանքում։ Դրա միջոցով նրանք սնունդ են հայթայթում, բույն շինում, ինչպես նաև գոյության կռվի ընթացքում արտաքին միջավայրի թշնամիներից և ազդեցությունից։

Այս տեսակի թռչուններն ատամներ չունեն։ Դա է պատճառը, որ նրա գլուխը համեմատաբար առավել թեթև է, որն էլ իր հերթին նպաստում է թռիչքի հեշտացմանը։ Գլխի կողքերին տեղակայված են խոշոր աչքերը, որոնք, բացի ստորին կոպերից ունեն նաև թարթող թաղանթ, որը հանդիսանում է նրանց երրորդ կոպը։

Լսողական անցքերը տեղակայված են գլխի վրա։

Եգիպտական տառեղի հենարանը կմախքն է։ Կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններից։ Կմախքի ոսկորները թեթև և ամուր են։ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդով։ Առավել լավ են զարգացած հատկապես այս թռչունների գանգի ուղեղային բաժինը։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։

Պարանոցը կազմված է 9-25 շարժուն ողերից։ Այս թռչունները իրենց գլուխը կարող են շրջել մինչև 180°-ով։ Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանց։ Դրանք են ամրացած կողերը։

Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված երկու մասից՝ որոնցից վերին մասը շարժուն ձևով միացած է ողնաշարին, իսկ ստորին հատվածը՝ կրծոսկրին։ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճած են և իրանի համար հուսալի հենարան են։ Եգիպտական տառեղների կրծոսկրն ունի ողնուց, որի երկու կողմերում ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկանները։

Իրանի ողերը սակավաշարժ են։ Սրբոսկրն առաջացել է գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումից։ Սրբոսկրին սերտաճել են նաև 3 զույգ կոնքոսկրեր։ Պոչային բաժինը կազմված է 6-9 սերտաճած ողերից և այն վերջանում է պոչուկային ոսկրով։ Դրան ամրանում են նաև պոչի փետուրները։

Կտցոսկրերը, թիակոսկրը և երկու անրակները միասին կազմում են եգիպտական տառեղների առջևի վերջույթների գոտին։ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղ։ Առջևի վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազկոսկրից, ինչպես նաև նախաբազկի երկու ոսկրերից՝ ճաճանչոսկրից և արմունկոսկրից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած մատներից։

Նախադաստակի և դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են, որին ամրացել են թափափետուրները։ Ետևի վերջույթների գոտին կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերից, որոնք միասին այլ կերպ կոչվում են նաև կոնք։ Հետևի վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, մատներից, կրնկաթաթից և երկու սրունքի ոսկրերից։

Եգիպտական տառեղներին բնորոշ են լավ զարգացած, մասնագիտացված մկանները, որոնք ապահովում են այս թռչունների թռիչքը և բարդ շարժումներ կատարելու ունակությունը։

Մկանների հիմնական մասը կազմում են կրծոսկրին և բազկին ամրացած 2 մեծ կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի ընդհանուր զանգվածի 1,5 մասը։ Կրծքի մեծ մկանների հիմնական գործընթացը թևերի իջեցումն է։

Կրծքի մեծ մկանների տակ գտնվում են անհամեմատ առավել փոքր ենթաանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի բարձրացմանը։ Լավ են զարգացած նաև այս թռչունների հետևի վերջույթների՝ ոտքերի մկանները։

Օրգան-համակարգեր խմբագրել

 
Եգիպտական տառեղի մոդելը բնության թանգարանում

Բերանը, կլանը, կերակրափողը, ստամոքսը, աղիները և մարսողական գեղձերը միասին կազմում են եգիպտական տառեղի մարսողական համակարգը։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։

Կերակրափողի շարունակությունը կազմում է երկխորշ ստամոքս՝ գեղձային և մկանային։ Գեղձային բաժնում սնունդը ենթարկվում է մարսողական գեղձերի կողմից արտազատված մարսողական հյութի ազդեցությանը։ Մկանային ստամոքսը հաստ պատեր ունեցող, ներսից եղջերապատ օրգան է, որում սնունդը տրորվում է այնտեղ գտնվող փոքրիկ քարերի մասնակցությամբ, վերածվում շիլայանման զանգվածի, ապա անցնում աղիներ։ Աղիները կազմված են 2 բաժնից՝ բարակ և հաստ աղիներից։ Բարակ աղիների առջևի մասը տասներկումատնյա աղին է։ Բարակ աղիների մեջ են բացվում ենթաստամոքսային գեղձից և լյարդից եկող ծորանները։ Ուղիղ աղին կարճ է և բացվում է կոյանոցի մեջ։ Աղիներում արտաթորանքը չի կուտակվում, թռչունները հաճախ են արտաթորում, որպեսզի մարմինը թեթև լինի։

Մարսողությունը շատ արագ է կատարվում։ Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը, արագ մարսողությունը թռչուններին ապահովում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութերով։

Արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղավորված են կոնքագոտու խորացումներում։ Երիկամներում առաջացած մեզը երկու միզածորաններով թափվում է կոյանոցի մեջ և արտաթորանքի հետ միասին հեռանում։ Միզապարկ չունեն, որը նույնպես քաշի թեթևացման հարմարանք է[9]։

Թռչունների նյութափոխանակության մակարդակը, համեմատած սողունների հետ, շատ բարձր է։ Դա պայմանավորված է նրանց կառուցվածքի, շնչառության, արյան շրջանառության և սննդի մարսման արագությամբ։ Օրգանական նյութերի օքսիդացման հաշվին շատ էներգիա է անջատվում, որը ծախսվում է մկանների կծկման, մյուս օրգանների աշխատանքի, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանման համար։

Եգիպտական տառեղների սիրտը քառախորշ է, կազմված է երկու նախասրտերից և միմյանց միջնապատով բաժանված երկու փորոքներից։ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում՝ զարկերակային և երակային արյունը չի խառնվում։ Սրտի ձախ փորոքից զարկերակային արյունը գնում է մարմնի բոլոր օրգանները և հյուսվածքները, իսկ աջ փորոքից դեպի թոքեր՝ երակային արյուն։

Շնչառական համակարգը կազմված է քթանցքերից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Թռչունների ձայնային ապարատը տեղակայված է շնչափողի ստորին մասում։ Շնչափողը բաժանվում է երկու բրոնխների, որոնք թափանցում են թոքեր։ Բրոնխները թոքերում ճյուղավորվում են և առաջացնում երկրորդային բրոնխների խիտ ցանց, որոնք ավարտվում են փակ ծայրով, նրբագույն արտափքումներով։ Վերջիններս պատված են արյունատար մազանոթների ցանցով, որտեղ էլ կատարվում է գազափոխանակությունը։

Բրոնխների մի մասը դուրս է գալիս թոքերի սահմաններից և առաջացնում օդապարկեր։ Օդապարկերը տեղավորված են ներքին օրգաններում և նուրբ ճյուղավորվելով թափանցում են սնամեջ ոսկրերի, մաշկի տակ և մկանների միջև։

Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը կազմված է 5 բաժիններից՝ առջևի, միջակա, միջին, երկայնաձիգ ուղեղներից և ուղեղիկից։ Լավ են զարգացած թռչունների առջևի ուղեղը, միջին ուղեղը և ուղեղիկը, որով և պայմանավորված են նրանց բարդ վարքագիծը և շարժումները՝ թռիչքը։

Բազմացում և զարգացում խմբագրել

Եգիպտական տառեղները համարվում են բաժանասեռ կենդանիներ, որոնց մոտ առավել լավ արտահայտված են երկու սեռերի առանձնյակների տարբերությունը՝ սեռական դիմորֆիզմը։ Ի տարբերություն էգերի, արուներն առավել խոշոր են և ունեն վառ գունավորում։

Արական սեռական համակարգը կազմված է սերմնարաններից և սերմնատարներից, որոնք իրենց հերթին բացվում են կոյանոցի մեջ։ Իգական սեռահամակարգը կազմված է ձվատարից և ձվարաններից։ Ձվադրման շրջանում բոլոր ձվերը միաժամանակ չեն հասունանում։

 
Թռչնի ձվի կառուցվածքը

Այս տեսակի թռչունների մոտ բեղմնավորումը կատարվում է ներքին ձևով։ Դա տեղի է ունենում ձվատարի սկզբնամասում։ Բեղմնավորված ձվաբջիջն ընկնում է ձվատարի մեջ և ձվատարի պատերի կծկումների շնորհիվ շարժվում է դեպի կոյանոց։ Ձվատարի պատերը հարուստ են գեղձերով։ Դրանով անցնող ձուն ծածկվում է սպիտակուցի հաստ շերտով և այլ թաղանթներով[10]։

 
Խնամք սերնդի նկատմամբ

Բեղմնավորումից հետո սկսվում է սաղմի զարգացումը։ Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը։ Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը։ Դեղնուցը ձվի թաղանթին ամրացած է կախաններով։ Դեղնուցի ստորին մասն ավելի ծանր է և կախանների մասնակցությամբ սաղմնային սկավառակը միշտ գտնվում է վերևում։ Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պաշարանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար։

Դեղնուցին շրջապատում է սպիտակուցի հաստ շերտ, որը ծածկված է ենթակճեպային թաղանթով և կրային կճեպով։ Ենթակճեպային թաղանթը ձվի բութ մասում կճեպից մասամբ հեռացած է և առաջացնում է օդախորշ[11][12]։

Սպիտակուցային թաղանթը պաշտպանում է սաղմը և համարվում է ջրի պաշար։ Կճեպը ծակոտկեն է, որի միջով տեղի է ունենում գազափոխանակություն սաղմի և միջավայրի միջև։ Կճեպն արտաքինից ծածկված է նուրբ վերկճեպային թաղանթով, որը ձուն պաշտպանում է մանրէների թափանցումից։

Ձվադրումից առաջ շատ թռչունների ձվեր ձվատար խողովակում ծածկված են ներկանյութով[13]։

Տարածվածություն խմբագրել

 
Խորհրդային Միության փոստայի նամականիշ` տառեղի պատկերով

Եգիպտական տառեղների հիմնական առանձնահատկությունը նրանց արագորեն տարածվելու և գաղութացման ունակությունն է։ Այս կենդանիների տարածումը մեծ թափ ստացավ հատկապես 20-րդ դարում։ Ներկայիս դրությամբ այս տեսակի թռչունները տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում (Եվրասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա), բացի Անտարկտիդայից[14]։

Բնական արեալ խմբագրել

Այս տեսակի առաջացման բոլոր թռչունների առաջացման կենտրոնը համարվում է Աֆրիկայի կենտրոնական հատվածը[15]։ Այդ տարածքները և հարակից ջրատարածությունները համարվում են այս թռչունների հիմնական ապրելավայրը և առաջացման տեսակը (Ըստ վարկածի՝ այս տեսակն առաջացել է երկու տեսակի աֆրիկյանտառեղների խաչասերումից)[16]։

Նրանք գտնվել են այն տարածքներում, որտեղ վաղուց ի վեր ապրել են գոմեշներ՝ հիմնականում ջրերից հեռու տարածություններում։ Կերի բացակայության պատճառով որոշ առանձնյակներ հեռացել են Աֆրիկայից և հաստատվել հարակից տարածքներում։ Այդպես այս կենդանիները տարածվել են գրեթե ամբողջ աշխարհով մեկ։

Տարածված է նաև Հայաստանի տարածքում։ Հանդիպում է Սևանա լճի ավազանում՝ չուի շրջանում և ամռանը՝ հազվադեպ։ Տարածված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում և Սևջուր գետի եղեգնի բուսուտներում։

Բնադրող զույգերի քանակը տատանվում է 200–400 սահմաններում։ Ներկայումս հիմնականում ապրում և ձվադրում են Արմաշի ձկնաբուծական լճակներում, մեծ տառեղի հետ համատեղ[17]։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում։ Պահպանվում է «Սևան» ազգային պարկում։ Բնադրման և ձմեռման վայրերին հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով։ Անհրաժեշտ է ստեղծել արգելավայր Սևջուր գետի համակարգում։ Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք։ Վերականգնել Գիլլի լիճը[18]։

Բնական սպառնալիքներ, անբարենպաստ գործոններ և գոյության կռիվ խմբագրել

 
Եգիպտական տառեղը` գորտը բերանին

Բացի որսագողությունից, եգիպտական տառեղների համար վտանգ կարող են սպառնալ նաև շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնները։ Բնական թշնամիները շատ չեն. դրանք հիմնականում գիշատիչ թռչուններն են՝ ագռավները, բվերը, բվեճները, արծիվները և այլ կենդանատեսակներ։ Տեսակի ներսում այս կենդանիները հաճախ կռվի են բռնկվում այլ տեսակի տառեղների հետ։

Որպես բացառություն նշվում է գրիվետը (լատին․՝ Chlorocebus aethiops)՝ հարավաֆրիկյան կանաչ կապիկը, որ անբերք տարիներին քանդում է թռչունների բները։ Ձվադրման շրջանում թռչնի ձվերը շատ անգամ կարող են ենթարկվել ցամաքային փոքր և միջին չափերի կենդանիների հարձակմանը։ Օրինակ՝ թռչնի ձվերի համար լուրջ վտանգ են սպառնում վարանները, ջրարջերը, գորշուկները և այլն[19]։

Ամբողջ բնության մեջ, գազանները ևս կարող են վնաս հասցնել այս կենդանիներին և այդ իսկ պատճառով այս թռչունները ստիպված են լինում տեղից տեղ շարժվել և հենց սա էլ նպաստավոր պատճառ է եգիպտական տառեղների ամբողջ աշխարհում տարածված լինելու համար[20]։

Կենդանու կյանքին լուրջ վտանգ կարող են սպառնալ ոջիլները, որոնք համարվում են մակաբույծներ (պարազիտներ)։ Թռչունների հիվանդության և սատկելու պատճառ են դառնում հիմնականում հետևյալ մակաբույծները՝ Ardeicola expallidus, Ciconiphilus decimfasciatus և Comatomenopon ibis:

Մահացությունների համար նպաստավոր պատճառ կարող են հանդիսանալ նաև քաղցը և հաճախ նաև արուների միջև բռնկված կռիվները՝ էգերի համար։ Եգիպտական տառեղների ձագերի մոտ հաճախ զարգանում է մագնեզիումի պակասի հետևանքով առաջացած ոսկրերի հիվանդությունը, որի հետևանքով ոսկրերը դադարում են աճել և զարգանալ[21]։

Այս տեսակների դեմ ծառացած խնդիր է նաև որսագողությունը։ Բնությունը իր հերթին ևս կարող է այս կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ։ Օրինակ՝ երբ 1950-ական թվականներին Սևանա լճի մակարդակը իջել էր 19.5 մետրով, շատ տեսակի թռչուններ դադարեցին բնադրել այս տարածքներում և գաղթեցին հարակից տարածքներ։

Տառեղ և մարդ խմբագրել

 
Թռչունը Սեյշելյան կղզիների անասնապահական ֆերմայում

Եգիպտական տառեղը շուտ նկատվող և լայն տարածում ունեցող թռչուն է։ Որոշ տեսակներ ապրում են մարդու հարևանությամբ և չեն վախենում մարդկանցից։ Եգիպտական տառեղներին կարելի է գտնել Սեյշելյան կղզիների մայրաքաղաք Վիկտորիայի շուկաներում։

Թռչունների անվանումները տարբեր լեզուներով կարող են թարգմանվել տարբեր կերպ։ Անգլերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներով նրանց անունը հնչում է որպես «կով-տառեղ»[22]։ Պորտուգալերենով և այլ լեզուներով այն կարող է թարգմանվել, օրինակ՝ «կով թռչուն», «փիղ թռչուն», «ռնգեղջյուր թռչուն» և այլն։

Արաբերեն անվանումը արտասանվում է «Աբու քվերդան» (արաբ․՝ أبو قردان‎‎) և բառացիորեն թարգմանվում է, որպես «տղերի հայր»։

Մարդու գործունեությունը՝ անտառահատումները, գերխոնավությունը և այլ գործոններ ընդհանուր առմամբ կարող են դրական ազդեցություն ունենալ այս տեսակների գոյության համար[23]։

Ավելին, որպես հետևանք, այս թռչունները կարող են վնասազերծել միջատներին։ Այդ նպատակով թռչուններին օգտագործում են ֆերմաներում՝ որպես բնական սանիտարների։

Կենդանատեսակն այնուամենայնիվ գրանցված է Միջազգային Կարմիր գրքում և ունի քիչ մտահոգող, չվտանգված կարգավիճակ։ Այս կենդանիները գրանցված են նաև Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի կենդանիների կարմիր գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հնգալեզու բառարան կենդանիների անվանումների մասին (անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն). 1994. էջ 23.(չաշխատող հղում)
  2. Ջեյմս Քուշլան և Ջեյմս Հանլուք (2005). Աշխարհի թռչունների ընտանիքներ. Herons. էջ 143.
  3. Կառլ Լիննեյ (1758). Կառլ Լիննեյի «Բնության համակարգեր» գիրքը. էջ 144.
  4. «Ibis». Webster's Online Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
  5. Sheldon, Frederick H. Phylogeny of Herons Estimated from DNA-DNA Hybridization Data. — Auk. — 1987. — Vol. 104. — P. 97—108.
  6. Bock, Walter J. A Generic Review of the Family Ardeidae (Aves). — American Museum Notivates. — American Museum of Natural History, 1956.
  7. Drury, William H.; Morgan, Allen H.; Stackpole, Richard. General notes. — The Auk. — 1953. — Vol. 70. — P. 364—365.
  8. Krebs, Elizabeth A.; Riven-Ramsey, Deborah; Hunte, W. The Colonization of Barbados by Cattle Egrets (Bubulcus ibis) 1956—1990. — Colonial Waterbirds (Waterbird Society). — 1994. — Vol. 17. — P. 86—90. — doi:10.2307/1521386
  9. ԹԱՆԳԱՄՅԱՆ Տ., ՍԻՍԱԿՅԱՆ Ս., Թռչունների դաս, Կենդանիների և բույսերի բազմազանությունը, Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 186-191 — 206 էջ։
  10. «Cattle Egret». National Audubon Society, Inc. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. Nightingale, Barry; Dempsey, Eric. Recent reports. — British Birds. — 2008. — Vol. 101. — P. 108.
  12. «First cattle egrets breed in UK». BBC. 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. Hudson, Jack W.; Dawson, William R.; Hill, Richard W. Growth and development of temperature regulation in nestling cattle egrets. — Comparative Biochemistry and Physiology Part A: Physiology. — 1974. — Vol. 49. — P. 717—720.
  14. Clark, Mark. Brood Parasitism in a North American Population of White-faced Ibis. — The Prairie Naturalist. — 2009. — Vol. 41. — P. 133—134.
  15. Arendt, Wayne J. Range Expansion of the Cattle Egret (Bubulcus ibis) in the Greater Caribbean Basin. — Colonial Waterbirds. — 1988. — Vol. 11. — P. 252—262. — doi:10.2307/1521007
  16. McKilligan, N. G. Promiscuity in the Cattle Egret (Bubulcus ibis). — The Auk. — 1990. — Vol. 107. — P. 334—341.
  17. «Cattle Egret». All about birds. The Cornell Lab of Ornitology. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. Հայաստանի Հանրապետության կենդանատեսակների կարմիր գիրք. Լեյստեռ, Սոսնին, 1942; Դալ, 1954; Մարգարյան, 1975; Ադամյան, Կլեմ, 1999
  19. Phalen, David N.; Drew, Mark L.; Contreras, Cindy; Roset, Kimberly; Mora, Miguel. Naturally occurring secondary nutritional hyperparathyroidism in cattle egrets (Bubulcus ibis) from central Texas. — Journal of Wildlife Diseases. — 2005. — Vol. 41. — P. 401—415.
  20. Baliana, Luba V.; Ghasabian, Mamikon G.; Adamian, Martin S.; Klem, Daniel Jr. Changes in the waterbird community of the Lake Sevan—Lake Gilli area, Republic of Armenia: a case for restoration. — Biological Conservation. — 2002. — Vol. 106. — P. 157—163.
  21. Kwon, Y. K.; Wee, S. H.; Kim, J. H. Pesticide Poisoning Events in Wild Birds in Korea from 1998 to 2002. — Journal of Wildlife Diseases. — 2004. — Vol. 40. — P. 737—740.
  22. Фридман Ю. С.; Коблик Е. А. О названиях птиц в дословном переводе с европейских языков. — Русский орнитологический журнал. — 2013. — Т. 22. — С. 573—582.
  23. Breese, P. L. Information on Cattle Egret, a Bird New to Hawaii. — Elepaio. — Hawaii Audubon Society, 1959. — Vol. 20. — P. 33—34.

Գրականություն խմբագրել

  • Дементьев Г. П.; Гладков Н. А. Птицы Советского Союза. — Советская наука, 1951. — Т. 2. — 480 с.
  • Ильичёв В. Д. (ред.); Михеев А. В. (ред.) Жизнь животных. — М.: Просвещение, 1986. — Т. 6 (Птицы). — 527 с.
  • Приклонский С. Г. (ред.); Зубакин В. А. (ред.); Коблик Е. А. (ред.) Птицы России и сопредельных регионов. Пеликанообразные, Аистообразные, Фламингообразные. — М.: КМК, 2011. — 524 с. — ISBN 978-5-87317-754-7
  • Степанян Л. С. Конспект орнитологической фауны России и сопредельных территорий. — М.: Академռուսերեն գիրք, 2003. — 808 с. — ISBN 5-94628-093-7
  • Bauer, Hans-Günther; Bezzel, Einhard; Fiedler, Wolfgang. Das Kompendium der Vögel Mitteleuropas: Alles über Biologie, Gefährdung und Schutz. — Wiebelsheim: Aula-Verlag, 2005. — Bd. 1. Nonpasseriformes — Nichtsperlingsvögel. — ISBN 3-89104-647-2
  • Berger, A. J. Hawaiian Birdlife. — Honolulu: University of Hawaii Press, 1972. — 270 p. — ISBN 0824802136
  • Beruldsen, Gordon R. Australian Birds: Their Nests and Eggs. — G & E Beruldsen, 2003. — 430 p. — ISBN 0646427989
  • Bonaparte, Charles Lucien. Conspectus Generum Avium. — E. J. Brill, 1857.
  • Finley, Robert B. Jr. Intermittent Frontiers: On How Changing Ecological Factors Control Natural Selection. — Pilgrims' Process, Inc., 2005. — 316 p. — ISBN 0974959774
  • Higgins, P. J. (ed.) Handbook of Australian, New Zealand & Antarctic Birds. — Oxford University Press, 1990. — Vol. 1. Ratites to Ducks. — 1408 p. — ISBN 0195530683
  • Hancock, James; Kushlan, James A. The Herons: Ardeidae. — Oxford University Press, 2005. — 456 p. — ISBN 0198549814
  • Hancock, James; Kushlan, James A. The Herons Handbook. — A & C Black, 2010. — 228 p. — ISBN 1408134969
  • Jobling, James А. A Dictionary of Scientific Bird Names. — United States: Oxford University Press, 1992. — ISBN 0198546343
  • Linnaeus, Carolus. Systema naturae per regna tria naturae, secundum classes, ordines, genera, species, cum characteribus, differentiis, synonymis, locis. Tomus I. Editio decima, reformata. — Holmiae. (Laurentii Salvii), 1758.
  • Martínez-Vilalta, A.; Motis, A. Family Ardeidae (Herons) // Handbook of the birds of the world / del Hoyo, J.; Elliott, A.; Sargatal, J., eds. — Barcelona: Lynx Edicions, 1992. — Vol. 1: Ostrich to Ducks. — 696 p. — ISBN 84-87334-09-1
  • McAllan, I. A. W.; Bruce, M. D. The birds of New South Wales, a working list. — Turramurra, N.S.W.: Biocon Research Group in association with the New South Wales Bird Atlassers, 1988. — ISBN 0-9587516-0-9
  • McCarthy, Eugene M. Handbook of Avian Hybrids of the World. — Oxford University Press, 2006. — 608 p. — ISBN 0-19-518323-1
  • McKilligan, Neil. Herons, Egrets and Bitterns: Their Biology and Conservation in Australia. — CSIRO Publishing, 2005. — 144 p. — ISBN 0643091335
  • Lever, C. Naturalised Birds of the World. — Harlow, Essex: Longman Scientific & Technical, 1987. — 644 p. — ISBN 0-582-46055-7
  • Rasmussen, Pamela C.; Anderton, John C. Birds of South Asia. The Ripley Guide. — Smithsonian Institution, Lynx Edicions, 2005. — ISBN 84-87334-67-9
  • Valpy, Francis Edward Jackson. An Etymological Dictionary of the Latin Language. — London: A. J. Valpy, 1828.
  • Voisin, Claire. The Herons of Europe. — Academic Press, 1991. — 384 p. — ISBN 0856610631