Եգիպտական մաուն միջին չափի, կարճամազ կատվի տեսակ է, ընտելացված ցեղատեսակների մեջ ամենահներից է։ Մաուն բնական բծավորությամբ եզակի տեսակներից է, բծերը հայտնվում միայն կատվի մորթու վրա, մաշկի վրա դրանք բացակայում են։ Ընտանի կատուներից ամենաարագն է, կարող է վազել ավելի քան 58կմ/ժ արագությամբ։ Հետին ոտքերն ավելի երկար են, մաշկը ծածանվում է կողերից մինչև հետին ծնկները։ Մաուները մկանուտ են, ձիգ, հնարավոր է, որ ժամանակակից ընտանի կատուների նախորդներից են։

Եգիպտական մաու
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու
ԲնաշխարհԵգիպտոս
Տեսականմուշը
FIFeհամանմուշ
CFAհամանմուշ
TICAհամանմուշ
AACEհամանմուշ
ACFA/CAAհամանմուշ
CCAհամանմուշ