Եգիպտական երաժշտություն

Եգիպտական երաժշտություն, ժամանակակից եգիպտական երաժշտությունը Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդևերի երաժշտակաև մշակույթի փոխազդեցության արդյուևք է։ Արաբների նվաճումից հետո տարածվել են մեղեդիներ, որոնցում օգտագործվում են հնչյունների քառորդ-տոն հարաբերություններ, հատկապես՝ մակամները (վոկալ-գործիքային սյուիտներ)։ Միջնադարի նշանավոր տեսաբաններից և կատարողներից էին Իբն ալ-Հայթանը (11-րդ դար), Իբն Սանա ալ-Մուլքը (14-րդ դար), ալ-Մահրազին (15-րդ դար) և ուրիշներ։ 16-րդ դարից օտարերկրյա երկարատև տիրապետության պատճառով դադարել է երաժշտության զարգացումը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին եվրոպական երաժշտության ազդեցությամբ կազմակերպվել են երաժշտական դպրոցներ, զինվորական նվագախմբեր։ 1869 թվականին Կահիրեում բացվել է օպերայի թատրոնը (գործում էր օտարերկրյա խմբերի ուժերով)։ 1920-ական թվականներին ճանաչում են գտել եգիպտական նոր երաժշտության հիմնադիր Սեյիդ Դերվիշի ստեղծագործությունները։ 1927 թվականին հիմնադրվել է երաժշտական ընկերություն, 1929 թվականին բացվել է Արաբական երաժշտական ինստիտուտ, 1935 թվականին՝ երաժշտական իգական ինստիտուտ։ 1952 թվականի հեղափոխությունից հետո ազգային մշակույթի զարգացման պայմաններ են ստեղծվել։ ԽՍՀՄ ն մյուս սոցիալիստական երկրների արվեստի վարպետների օգնությամբ պատրաստվել են ազգային կադրեր։ Նշանավոր կոմպոզիտորներից են Աբդ ալ-Վահհաբը, Ֆարիդ ալ-Ատրաշը, Ահմեդ Սաադ-ադդինը, Աբու Բաքր Հայրաթը, Աբդ ալ-Հաքիմ Հաֆիզը, Ռաշիդը և ուրիշներ։ Կահիրեում գործում են երաժշտական բարձրագույն կոմիտե, պրոֆեսիոնալ երաժիշտների միություն (հիմնադրվել է 1955), ժողովրդական արվեստի անսամբլ (հիմնադրվել է 1962), պարի պետական անսամբլ, ազգագրական պարի անսամբլ, երաժշտական ակադեմիա (կոնսերվատորիա, հիմնադրվել է 1959), բալետի բարձրագույն ինստիտուտ (հիմնադրվել է 1966), երաժշտական և պարարվեստի դպրոցներ, երաժշտական բարձրագույն դպրոց (ազգայիև երաժշտական ուսումնասիրմաև կեևտրոնը)։

Հին Եգիպտոսի երաժշտական ավանդույթները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 481