Եբրայական գրքի շաբաթ (եբրայերեն՝ ‏שבוע הספר העברי‏‎‎), ամենամյա մշակութային միջոցառում Իսրայելում։

Եբրայական գրքի շաբաթ
Տեսակգրքի տոնավաճառ
Երկիր Իսրայել
Առաջինը1926
sfarim.org.il
 Hebrew Book Week Վիքիպահեստում
Եբրայական գրքի շաբաթ, 2005, Իսրայելի թանգարան, Երուսաղեմ

Պատմություն խմբագրել

Եբրայերեն գրականության օրերը պարբերաբար նշելն սկսվել է Պաղեստինում Բրիտանյան մանդատի օրոք, երբ 1926 թվականին ձեռնարկատեր և հասարակական գործիչ Բրախա Պելին մեկօրյա գրքի տոնավաճառ էր կազմակերպում Թել Ավիվի Ռոտշիլդ բուլվարում։

Այժմ եբրայական գրքի շաբաթն Իսրայելում համազգային մասշտաբով անցկացվում է ամեն տարի հունիսին։ Այդ ժամանակ ամբողջ երկրով անց են կացվում գրքերի տոնավաճառներ, հրատարակչական ընկերությունները վաճառում են իրենց գրքերը զեղչերով։ Զեղչերի ժամանակաշրջանն Իսրայելի գրախանութներում կարող է տևել նույնիսկ մինչև մեկ ամիս։ Վերջին տարիներին Եբրայական գրքի շաբաթը տևում է մինչև տասը օր[1]։

 
Եբրայական գրքի շաբաթ, 2017

Բացի վաճառքից, Շաբաթվա ընթացքում անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք կապված է լինում եբրայերեն գրականության հետ, օրինակ, հանդիպում հեղինակների հետ և հրապարակային ընթերցումներ։ Շաբաթվա ընթացքում նաև անցկացնում է Իսրայելի ճաաչված Սապիր գրական մրցանակի մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը։ Շաբաթվա միջոցառումները լուսաբանվում են իսրայելական լրատվամիջոցներով։

Երուսաղեմում շաբաթվա հիմնական միջոցառումները կազկակերպվում են Իսրայելի թանգարանում, Ազատության զանգի զբոսայգում, Սաֆրիի հրապարակում և Իսրայելի հին կայարանում[2], Թել-Ավիվում միջոցառումներն անց են կացվում Ռաբինի հրապարակում։

Ծանոթագրություններ խմբագրել