Դևիդ Լերոյ Անդերսոն (անգլ.՝ David LeRoy Anderson, 1963, Venice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դիմահարդար, որը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն դիմահարդարման համար[1]. առաջին անգամ նա մրցանակն ստացել է «Օսկարի» 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ցնդած պրոֆեսորը» (անգլ.՝ «The Nutty Professor») ֆիլմի համար[2], այնուհետև հաջորդ տարի՝ «Օսկարի» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Սևազգեստ մարդիկ» (անգլ.՝ «»Men in Black) ֆիլմի համար[3]։ Երկու հաղթանակներն էլ նա կիսել է Ռիք Բեյքերի հետ։ 2005 թվականին Դևիդ Լերոյ Անդերսոնը երրորդ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Մոխրոտիկ տղամարդ» (անգլ.՝ «Cinderella Man») ֆիլմի համար իր հոր՝ Լենս Անդերսոնի հետ միասին։

Դևիդ Լերոյ Անդերսոն
Ծնվել է1963
ԾննդավայրVenice, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդիմահարդար
ԱմուսինHeather Langenkamp?
Ծնողներհայր՝ Lance Anderson?
Պարգևներ և
մրցանակներ

Անձնական կյանք խմբագրել

Դևիդ Լերոյ Անդերսոնն ամուսնացած է Հեզեր Լենգենքեմփի հետ, որն առավել հայտնի է «Մղձավանջ ծփիների փողոցում» (անգլ.՝ «A Nightmare on Elm Street») ֆիլմում կատարած դերով։ Նրանք երկուսով ունեն վիզուալ էֆեկտների ստուդիա, որ կոչվում է AFX Studio։ Նրանք ունեն երկու երեխա՝ Դենիելն ու Իզաբելը։ 2018 թվականի հունվարի 10-ին Անդերսոնի ու Լենգենքեմփի որդին՝ Դենիելը, 26 տարեկանում մահացել է ուղեղի քաղցկեղից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «David LeRoy Anderson – Awards – IMDb». imdb.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. «69th Academy Awards Winners | Oscar Legacy | Academy of Motion Picture Arts and Sciences». oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  3. «70th Academy Awards Winners | Oscar Legacy | Academy of Motion Picture Arts and Sciences». oscars.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Obituary: Daniel Atticus Anderson». The Malibu Times. The Malibu Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել