Դևեքսե, գյուղաքաղաք պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից հյուսիս-արևելք, Սեբաստիա-Շապին Գարահիսար ճանապարհի աջ կողմում, մի փոքրիկ լճակի առափնյակում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։

Գյուղաքաղաք
Դևեքսե
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներԳողհիսար, Գոչհիսար, Դևեկի, Դևոձա, Դևոցա, Դևօձա, Պետրոս, Պետրոսի, Պետրոսի գյուղ, Տևեկի, Տևեսեկ, Քոչիսար, Քորհիսար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58700
Դևեքսե (Թուրքիա)##
Դևեքսե (Թուրքիա)

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գողհիսար, Գոչհիսար, Դևեկի, Դևեսե, Դևեսեկ, Դևեքլի, Դևեքսուե, Դևոձա, Դևոցա, Դևեսեկ, Դևեքկի, Դևեքսուե, Դևոձա, Դևոցա, Դևքսե, Դիվեքսե, Խոճասար, Խոջասար, Կոչհիսար, Ղոչհիսար, Ղոջասար, Պետրոս, Տևեկի, Տևեկսե, Տևեսե, Տևեսեկ, Տևեքլի, Տևեքսե, Տևեքսուե, Տևեքսե, Տիվեքսե, Քորհիսար։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը համապատասխանում է հին Դագոնիս (կամ Դագոնա) ավանին։ Գյուղաքաղաքն ավերվել, իսկ բանկչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1915 թվականի նախօրեին ուներ 520 տուն՝ 2200 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, առևտուրն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դևեքսեն ուներ Ս. Գևորգ անունով վանք և մի հին եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Բնակավայրում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 84

Աղբյուրներ խմբագրել