Դևա Կասել (ֆր.՝ Deva Cassel, սեպտեմբերի 12, 2004(2004-09-12)[1], Հռոմ, Լացիո, Իտալիա), ֆրանս-իտալուհի մոդել, հանրային անձ և դերասանուհի։ Կարտիե և Դիոր ապրանքանիշերի դեսպանն է[2][3]։

Դևա Կասել
Ծնվել էսեպտեմբերի 12, 2004(2004-09-12)[1] (19 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իտալիա
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Վենսան Կասել, մայր՝ Մոնիկա Բելուչի

Վաղ տարիներ խմբագրել

Դևա Կասելը 90-ական թվականների իտալացի մոդել և համաշխարհային ճանաչման դերասանուհի Մոնիկա Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի ավագ դուստրն է[2]։ Դևան ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմում, Իտալիա, բայց մեծացել է Փարիզում և Ռիո դե Ժանեյրոյում[4]։ Նա ազատ խոսում է ֆրանսերեն և իտալերեն, ունի կրտսեր քույր Լեոնի անունով (2010)[5]։ 2013 թվականին արդեն Մոնիկան և Վենսանը բաժանվել են։ Մանուկ ժամանակ Դևան շատ է դժգոհել լրատվամիջոցների անհարկի ուշադրության համար, ինչի համար նախատեսել է ոչ հանրային մասնագիտություն ունենալ։ Սակայն 2019 թվականին, լինելով 14 տարեկան, ամեն դեպքում սկսել է իր մոդելային գործունությունը՝ նկարահանվելով Դոլչե և Գաբանայի օծանելիքների շարքի համար։ Դևան խոսում է 5 լեզվով[2]։

Գործունեություն խմբագրել

Որպես մոդել խմբագրել

Կասելը որպես մոդել առաջին անգամ հանդես է եկել Վենետիկում Դոլչե և Գաբանայի 2021 թվականի շոուի ժամանակ՝ գրավելով մեծ ուշադրություն[6][7]։ Նա նաև եղել է 2021 թվականի հուլիսի «Վոգ Իտալիա» ամսագրի շապիկին մոր՝ Մոնիկա Բելուչիի հետ[8]։ 2022 թվականին մասնակցել է Դոլչե և Գաբանայի գեղեցկության շարքին[9]։ 2024 թվականին եղել է Դիորի գեղեցկության շարքի ներկայացուցիչ[10]։ 2022 թվականին Դևան ավելի հաճախ է հայտնվել նորաձևության ամսագրերի շապիկներին և էջերում, քան մայրը՝ Բելուչին[11]։ Elle France-ը նրան անվանել է «իտալական նորաձևության նոր մուսա»[12]։

Որպես դերասան խմբագրել

Կասելը կինոյում առաջին անգամ խաղացել է հնդկական «Գեղեցիկ ամառը» ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել Նեթֆլիքսի «Ընձառյուծը» սերիալում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.gossiptrip.it/people/deva-cassel-bellissima-figlia-monica-bellucci_533080_578700.htm?lang=ES
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Who Is Deva Cassel, The Italian It-Girl On The Rise?». British Vogue (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Deva Cassel». thesquadmanagement.com.
  4. «All About Monica Bellucci's Daughter Deva Cassel». Peoplemag (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Monica Bellucci: Wie aus dem Gesicht geschnitten: Das ist ihre Tochter Deva Cassel». BUNTE.de (գերմաներեն). 2023 թ․ հունիսի 11. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  6. «Deva Cassel - Model - detail by year». models.com.
  7. Лучшие фото дочери Моники Беллуччи: как модель Дева Кассель повторяет путь матери
  8. «Vogue Italia July 2021 Cover (Vogue Italia)». models.com.
  9. «Dolce & Gabbana- Dolce Shine Fragrance 2020 (Dolce & Gabbana)». models.com.
  10. «Deva Cassel - Model - detail by year». models.com.
  11. Съемки в латексе и выходы на подиум: как дочка Моники Беллуччи пытается затмить свою маму
  12. Дочь Моники Беллуччи, лицо Dolce & Gabbana: кто такая Дева Кассель

Արտաքին հղումներ խմբագրել